Լազուրե պատուհան
Լազուրե պատուհան | |
---|---|
Տեսակ | բնական կամար և գոյություն չունեցող շենք կամ կառույց |
Երկիր | Մալթա |
Վարչատարածք | San Lawrenz? |
Նյութ | կրաքար |
Ջրլիցի ափին | Միջերկրական ծով |
Ձևավորում | մոտ 1830 |
Լազուրե պատուհան (մալթ.՝ it-Tieqa Żerqa), կրաքարային ծովաժայռ, որն ունեցել է 28 մետր բարձրություն։ Ունի կամարի տեսք։ 1998 թվականին VII, VIII, IX, X չափանիշների հիման վրա ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Ծովաժայռը գտնվել է Մալթայի Գոցո կղզու արևմտյան մասում՝ Միջերկրական ծովի ափին։ Ծովաժայռի մոտ է գտնվում Գոցո ներքին ծովը և Լազուրե ափը (անգլ.՝ Dwejra Bay): Համարվել է Մալթայի տեսարժան վայրերից մեկը։ Այն նախընտրելի վայր է եղել հատկապես դայվինգի սիրահարների համար։
2017 թվականի մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 9:40-ին Մալթայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ փոթորկի արդյունքում կամարը և ծովաժայռն ամբողջությամբ փլուզվել են՝ թափվելով Միջերկրական ծովի մեջ։ Որպես փլուզման պատճառ նշվել է քարաժայռի բնական էրոզիան[1][2]։
Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լազուրե պատուհանը հայտնվել է 1981 թվականին նկարահանված 104 րոպեանոց «Տիտանների կռիվը» և 2002 թվականին նկարահանված «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմերում։ Լազուրե պատուհանի մոտ է 1997 թվականին նկարահանվել «Ոդիսևս» կարճամետրաժ հեռուստասերիալը, որը նկարահանել է Անդրեյ Կոնչալովսկին, ինչպես նաև ֆենտեզի ժանրի «Գահերու Խաղ» հեռուստասերիալը։ Վերջինիս նկարահանումները էկոլոգիական վնասներ են հասցրել ծովաժայռի հարակից տարածքներին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nature claims Gozo’s iconic Azure Window, lost forever after total collapse
- ↑ Лазурного окна на острове Гоцо больше не существует
- ↑ Christian Peregin (2010 թ․ նոյեմբերի 17). «'Total elimination of ecosystem' at Dwejra» (անգլերեն). timesofmalta.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լազուրե պատուհան կատեգորիայում։ |