Լազուրե պատուհան
Կոորդինատներ: 36°03′13″ հս․ լ. 14°11′18″ ավ. ե. / 36.05361° հս․. լ. 14.18833° ավ. ե. Լազուրե պատուհան (մալթ.՝ it-Tieqa Żerqa), կրաքարային ծովաժայռ, որն ունեցել է 28 մետր բարձրություն: Ունի կամարի տեսք: 1998 թվականին VII, VIII, IX, X չափանիշների հիման վրա ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ: Ծովաժայռը գտնվել է Մալթայի Գոցո կղզու արևմտյան մասում՝ Միջերկրական ծովի ափին: Ծովաժայռի մոտ է գտնվում Գոցո ներքին ծովը և Լազուրե ափը (անգլ.՝ Dwejra Bay): Համարվել է Մալթայի տեսարժան վայրերից մեկը: Այն նախընտրելի վայր է եղել հատկապես դայվինգի սիրահարների համար:
2017 թվականի մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 9:40-ին Մալթայի ափերի մոտ տեղի ունեցած ուժեղ փոթորկի արդյունքում կամարը և ծովաժայռն ամբողջությամբ փլուզվել են՝ թափվելով Միջերկրական ծովի մեջ: Որպես փլուզման պատճառ նշվել է քարաժայռի բնական էրոզիան[1][2]:
Ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լազուրե պատուհանը հայտնվել է 1981 թվականին նկարահանված 104 րոպեանոց «Տիտանների կռիվը» և 2002 թվականին նկարահանված «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմերում: Լազուրե պատուհանի մոտ է 1997 թվականին նկարահանվել «Ոդիսևս» կարճամետրաժ հեռուստասերիալը, որը նկարահանել է Անդրեյ Կոնչալովսկին, ինչպես նաև ֆենտեզի ժանրի «Գահերու Խաղ» հեռուստասերիալը: Վերջինիս նկարահանումները էկոլոգիական վնասներ են հասցրել ծովաժայռի հարակից տարածքներին[3]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nature claims Gozo’s iconic Azure Window, lost forever after total collapse
- ↑ Лазурного окна на острове Гоцо больше не существует
- ↑ Christian Peregin (2010-11-17)։ «‘Total elimination of ecosystem’ at Dwejra» (անգլերեն)։ timesofmalta.com։ Վերցված է 2017-03-08
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լազուրե պատուհան կատեգորիայում։ |