Jump to content

Լա Պեռլա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Պեռլա
Տեսակթատրոն
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրըՊոնսե
Հիմնադրման ամսաթիվմայիսի 28, 1864
Անվանված էՄոնսերրատի Սուրբ Մարիամ
ՃարտարապետԽուան Բերտոլի Կալդերոնի
 Teatro La Perla Վիքիպահեստում

Լա Պեռլա (թատրոն) (իսպ.՝ Teatro La Perla), պատմական թատրոն Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում։ Բացվել է 1864 թվականին[1]։ Իր տեսակի մեջ Պուերտո Ռիկոյի երկրորդ ամենահին թատրոնն է[2], ինչպես նաև համարվում է «Կարիբյան ավազանի իսպանախոս երկրների ամենամեծ և պատմական թատրոնը»[3][4]։ Թատրոնը «La Perla» է կոչվել Մոնսեռատի Սուրբ Մարիամի (La Virgen de Montserrat) պատվին, որը հայտնի էր որպես «Միջերկրական ծովի մարգարիտ» (իսպաներեն՝ la Perla del Mediterráneo)[5][6]։ Գտնվում է Պոնսեի պատմական կենտրոնի 3-րդ շրջանում։

Թատրոնի շենքը 1860-ական թվականներին նախագծել է Խուան Բերտոլի Կալդերոնին։ Շենքը կառուցված է նեոդասական ոճով և աչքի է ընկնում վեց սյուներից բաղկացած մուտքով։ Շենքը զգալի վնասվել է 1918 թվականի Սան Ֆերմինի երկրաշարժից։ 1940 թվականին այն վերականգնվել է և վերաբացվել է 1941 թվականին՝ զինված ավելի լավ ակուստիկ տեխնոլոգիայով։ 2006 թվականին փակվել է վերանորոգման համար, վերաբացվել է 2008 թվականի մարտի 14-ին[7]։

Լա Պեռլա թատրոնը կառուցվել է 1864 թվականի մայիսին Ֆրանսիսկո Պառա Դուպերոնի և Պեդրո Գարիգայի նախաձեռնությամբ[8]։ Բացման արարողությունը տեղի է ունեցել 1864 թվականի մայիսի 28-ին մալյորկացի գրող Խուան Պալու ի Կոլի «Ալմուդաինայի զանգը» պիեսի բեմադրությամբ (Սեգառա և Արխենտե թատերական խմբի կատարմամբ)[9]։

Լա Պերլա թատրոնը ծառայել է որպես ոչ միայն տարածաշրջանի թատերական գեղարվեստական մշակութային օջախ, այլ եղել է Պոնսեի, և առհասարակ, Պուերտո Ռիկոյի սոցիալական խնդիրներին առնչվող հավաքների վայր։ Թատրոնն այս նպատակին է ծառայել ինչպես իսպանական ռեժիմի օրոք, այնպես էլ Միացյալ Նահանգների տարածքում գտնվելու Պուերտո Ռիկոյում վաղ տարիներին[10]։

1901 թվականին այս թատրոնում ֆրանսիացի Էդուարդո Հերվետը ցուցադրել է առաջին համր ֆիլմը Պուերտո Ռիկոյում[11]։ Թատրոնի տեխնիկական լուսավորության առաջին տնօրենն է եղել Ֆելիքս Խուան Տոռես Օրտիսը[12]։

Թատրոնը կարող է տեղավորել 1047 մարդ։ Այստեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, օպերային բեմադրություններ, պիեսներ, տարբեր քաղաքացիական, կրթական նախաձեռնություններ[13]։ Թատրոնի սրահում կա փոքրիկ թանգարան՝ նվիրված թատրոնի կառուցմանն ու ներկայացումներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ponce: La Capital del Sur de Puerto Rico Արխիվացված 2006-12-02 Wayback Machine Retrieved July 12, 2009.
  2. La Perla Theater. Puerto Rico Encyclopedia. Արխիվացված 2011-05-12 Wayback Machine Retrieved April 16, 2010.
  3. Teatro La Perla. Frommer's Puerto Rico. By Darwin Porter and Danforth Prince. Page 182. Retrieved April 25, 2010.
  4. Frommers. Ponce. Walking Tours.
  5. Government of the Municipality of Ponce. Ponce Walking Tour. At VisitPonce.com(չաշխատող հղում)
  6. «Government of the Municipality of Ponce. VisitPonce website > Disfrutalo > Ponce es para Ti > Paseo de Arte y Cultura> Teatro La Perla». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  7. Grand Inauguration for Ponce’s La Perla Theater. LetsGoToPonce: Insider's Guide to South Puerto Rico. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Retrieved April 15, 2010.
  8. Acosta, Ivonne (2008 թ․ սեպտեմբերի 29). «Teatro La Perla» (Spanish). Fundación Puertorriqueña de las Humanidades. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Socorro Girón. Ponce, el teatro La Perla, y la campana de la Almudaina: Historia de Ponce desde sus comienzos hasta la segunda decada del siglo XX. Pages ix and 574. Ponce, Puerto Rico: Gobierno Municipal de Ponce. 1992. Impreso por Editora Corripio, C. por A. Santo Domingo, Republica Dominicana. LOC Catalog Number: 85-90989. Registration Number: TX-1-977-212.
  10. «Functional Use of the Theater». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  11. «Historia del Cine en Puerto Rico». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  12. Llega Festival de Teatro Luis Torres Nadal . Sandra Torres Guzmán. La Perla del Sur. Ponce, Puerto Rico. Year 32. Issue 1577. Page 24. 19 February 2014.
  13. Let's Go:Home > North America > Puerto Rico > Southeast > Ponce : Sights. Արխիվացված 2010-12-04 Wayback Machine Retrieved April 16, 2010.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Պեռլա (թատրոն)» հոդվածին։