Խուան Բերտոլի Կալդերոնի
Խուան Բերտոլի Կալդերոնի | |
---|---|
Ծնվել է | 1820 |
Ծննդավայր | Բաստիա |
Մահացել է | հունիսի 12, 1885 |
Վախճանի վայր | Պոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ |
Ոճ(եր) | նեոդասական ճարտարապետություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լա Պերլա թատրոն, Պուերտոռիկյան երաժշտության թանգարան, Պոնսեի մշակույթի կենտրոն և Վիվեսի տուն |
Խուան Բերտոլի Կալդերոնի (իսպ.՝ Juan Bertoli Calderoni, 1820, Բաստիա - հունիսի 12, 1885, Պոնսե, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), 19-րդ դարի ֆրանսիացի ճարտարապետ Բաստիայից[1], ով երկար ժամանակ բնակվել է Պուերտո Ռիկոյի Պոնսե քաղաքում, որտեղ նախագծել է բազում կառույցներ, այդ թվում՝ Լա Պերլա թատրոնը, Պուերտոռիկյան երաժշտության թանգարանը, Պոնսեի մշակույթի կենտրոնի ներկայիս շենքը (Քրիստինա փողոց № 70):
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խուան Բերտոլի Կալդերոնին Պուերտո Ռիկո է եկել 1845 թվականին Կորսիկա կղզու Բաստիա համայնքից՝ Սան Խուանում աշխատելու La Fortaleza-ում և իսպանական այլ ռազմակայաններում[1]։ Հմտությունները կատարելագործելու համար նա տեղափոխվել է Պոնսե, որտեղ նախագծել է Լա Պերլա թատրոնը և ղեկավարել է թատրոնի կառուցման աշխատանքները։ Շենքը եղել է Պոնսեի առաջին նեոդասական ճարտարապետություն ունեցող կառույցը։
Բերտոլիի հայտնի գործերից է Լա Պերլա թատրոնը (1860-ական թվականներ)։ Քրիստինա փողոց № 70 հասցեում նա նախագծել է Էրմելինդո Սալասարի Պոնսեի նստավայրը, որտեղ տեղակայվել է Պոնսեի արվեստի թանգարանը[2], այժմ՝ Պոնսեի մշակույթի կենտրոնը։ Նախագծել է նաև Ասիենդա Բուենա Վիստայի սեփականատիրոջ Վիվեսի տունը[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերտոլին հիշատակված է Պոնսեի Տրիսենտենիալ զբոսայգու «Հռչակավոր պոնսեցիներ հարթակում»[4]։ Պոնսեի Սեգունդո շրջանում Բերտոլիի անունով է կոչվում փողոց, որը տանում է դեպի Սեռալես ամրոց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Neysa Rodriguez Deynes. Breviario sobre la Historia de Ponce y sus Principales Lugares de Interes. 1st edition. 1991. San Juan, PR: Model Offset Printing. Page 53.
- ↑ En precario la sede ponceña: Incierto futuro para el Centro Cultural. Jason Rodríguez Grafal. La Perla del Sur. March 16, 2011.
- ↑ NRHP Registration Form. Carlos A. Rubio Cancela. Puerto Rico Office Of Historical Preservation. Page 3. Retrieved 20 December 2013.
- ↑ Architecture. TravelPonce. Retrieved 18 June 2012.