Լ. Աբրահամյանի տուն
Appearance
Լ. Աբրահամյանի տուն | |
---|---|
Տեսակ | բնակելի տուն |
Ստեղծում | 19-րդ դար |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Երևան |
Փողոց | Փավստոս Բուզանդի փողոց (38) |
Հասցե | Փավստոս Բուզանդի 38 |
Շինության ձև | Պատմամշակութային շինություն |
Լ. Աբրահամյանի տուն, բնակելի տուն Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառուցվել է 19-րդ դարում։ Գտնվում է Փավստոս Բուզանդի 38 հասցեում։ Մեկհարկ է, կիսանկուղով։ Հատակագիծն ուղղանկյուն է, սենյակների միաշար դասավորությամբ։ Տան մուտքը պատշգամբասրահից է, որը ձգվում է բակի կողմի ողջ ճակատով, և ուր տանում է քարե թաղով ծածկած դալան։ Տուֆով երեսապատված գլխավոր ճակատը համաչափ է, հարդարված հարթությունը բաժանող ձգագոտիներով և որմնասյուներով, որոնք շարված են ռուստով շքահարկի բարձրության չափով։ Կողային մուտքի մասը շեշտված է աղեղաձև բարավորով ավարտվող լայն բացվածքով։ Գեղարվեստական տարրերը պարզ են՝ լուսամուտագոգերի տակ բաշխված կվադրեր, որոնք կրկնում են տանիքի եզրապատի վրայի սկավառներով զուգակցված ծոփերը ձևավորող եղևնագիծ զարդաքանակը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հուշարձան, Տարեգիրք Գ, «Հուշարձան» 2005, էջ 201, ISBN 978-99930-865-2-5