Jump to content

Իրվին-Գասի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրվին-Գասի համախտանիշ
Տեսակհիվանդություն և adverse effect?
Պատճառcataract surgery?
Անվանվել էS. Rodman Irvine? և J. Donald M. Gass?

Իրվին-Գասի համախտանիշ, պսևդոֆակիկ կամ հետկատարակտային կիստոզ մակուլյար այտուց, տեսողության կորսի ամենահաճախ հանդիպող պատճառն է կատարակտի վիրահատությունից հետո[1][2]։ Այն անվանվել է ի պատիվ Ս․ Ռոդման Իրվինի և Ջ․ Դոնալդ Մ․ Գասի [3]։

Համախտանիշը ավելի հաճախ հանդիպում է կատարակտի հին տեսակի վիրահատություններից հետո, որի արդյունքում հետկատարակտային կիստոզ մակուլյար այտուցը զարգանում էր 20-60% հիվանդների մոտ [4]։ Կատարակտի ժամանակակից վիրահատությունները բերել են Իրվին-Գասի համախտանիշի զարգացման հավանականության նշանակալի նվազման[5]։

Ոսպնյակի փոխարինումը կատարակտի բուժման ժամանակ կարող է առաջացնել ցանցաթաղանթի գրգռում և մազանոթների լայնացում, հեղուկի արտահոսք։ Արդյունքում առաջանում է պսևդոֆակիկ մակուլյար այտուց։ Ոսպնյակների ժամանակակից փոխարինման տեխնիկայի շնորհիվ այն ավելի քիչ է հանդիպում։[6]

Շատ հիվանդներ ունենում են թուլացած կամ մթագնած տեսողություն[7]։

Բարդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակուլյար այտուցի սրացումները կամ մշտակայող այտուցը կարող են հանգեցնել ֆովեոլյար ֆոտոռեցեպտորների վնասման և անվերադարձ տեսողության խանգարման[7]։

Իրվին-Գասի համախտանիշը առաջանում է կատարակտի սովորական վիրահատությունից հետո[8]։

Ռիսկի գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք պայմաններ փոխկապակցված են պսևդոֆակիկ մակուլյար այտուցի զարգացման բարձր հավանականության հետ[9], որը արտահայտված է կատարակտի վիրահատությունից հետո շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ[10]:

Մակուլյար այտուցի զարգացմանը նպաստող էթիոլոգիական կարևոր գործոն է հանդիսանում պրոստոգլանդինների արտազատումը[9]: Ռանդոմիզացված հետազոտությունները աֆակիկ և պսևդոֆակիկ գլաուկոմա ունեցողների մոտ ցույց են տալիս, որ պրոստոգլանդինների անալոգներ օգտագործող հիվանդների մոտ ավելի շատ են զարգանում առաջային խցիկի, քան չօգտագործողների մոտ[11]:

Այլ հայտնի ռիսկի գործոններ են համարվում ուվեիտը[12], նախկինում ախտորոշված պսևդոֆակիկ մակուլյար այտուցը և մակուլայում անցքերը, նախկինում ցանցաթաղանթի երակի խցանումը[13][14][15]:

Իրվին-Գասի համախտանիշը հիմնականում վճռվում է առանց բուժման: Որպես առաջնային բուժում հաճախ օգտագործվում են կորտիկոստերոիդները և տեղային ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը (ՈՍՀԲԴ), կա՛մ համակցված, կա՛մ առանձին: Եթե այս բուժումը արդյունավետ չէ, օգտագործվում է կորտիկոստերոիդների և հակա-անոթային էնդոթելիալ աճի գործոններ, ներվիտրեալ ներարկման եղանակով: Մշտական պսևդոֆակիկ կիստոզ մակուլյսր այտուցի դեպքում տարբերակ է նաև վիտրեկտոմիան[8]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Flach, A J (1998). «The incidence, pathogenesis and treatment of cystoid macular edema following cataract surgery». Trans Am Ophthalmol Soc. 96: 557–634. PMC 1298410. PMID 10360304.
  2. Kiernan, Daniel F.; Hariprasad, Seenu M. (1 November 2013). «Controversies in the management of Irvine–Gass syndrome». Ophthalmic Surgery, Lasers and Imaging Retina. 44 (6): 522–527. doi:10.3928/23258160-20131105-01. PMID 24221459.
  3. Flynn, Harry W.; Curtin, Victor T. (2005). «J. Donald M. Gass, MD (1928–2005)». Archives of Ophthalmology. 123 (7): 1023. doi:10.1001/archopht.123.7.1023.
  4. Telander, David G; Cessna, Christopher T (2019-10-20). «Pseudophakic (Irvine–Gass) Macular Edema». Medscape.
  5. Bélair, Marie-Lyne; Kim, Stephen J.; Thorne, Jennifer E.; Dunn, James P.; Kedhar, Sanjay R.; Brown, Diane M.; Jabs, Douglas A. (July 2009). «Incidence of Cystoid Macular Edema after Cataract Surgery in Patients with and without Uveitis Using Optical Coherence Tomography». American Journal of Ophthalmology. 148 (1): 128–135.e2. doi:10.1016/j.ajo.2009.02.029. PMC 2722753. PMID 19403110.
  6. Boston, David R. Lally, MD, and Chirag P. Shah, MD, MPH. «Pseudophakic Cystoid Macular Edema». Վերցված է 2017-12-13-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 Telander, David G (July 19, 2021). «Pseudophakic (Irvine-Gass) Macular Edema Clinical Presentation: History, Physical, Causes». Medscape Reference. Վերցված է January 11, 2024-ին.
  8. 8,0 8,1 Orski, Michał; Gawęcki, Maciej (September 25, 2021). «Current Management Options in Irvine–Gass Syndrome: A Systemized Review». Journal of Clinical Medicine. MDPI AG. 10 (19): 4375. doi:10.3390/jcm10194375. ISSN 2077-0383. PMC 8509495. PMID 34640393.
  9. 9,0 9,1 Benitah, Nicole R.; Arroyo, Jorge G. (2010). «Pseudophakic Cystoid Macular Edema». International Ophthalmology Clinics. Ovid Technologies (Wolters Kluwer Health). 50 (1): 139–153. doi:10.1097/iio.0b013e3181c551da. ISSN 0020-8167. PMID 20057303. S2CID 2791529.
  10. Gulkilik, Gokhan; Kocabora, Selim; Taskapili, Muhittin; Engin, Gunay (2006). «Cystoid macular edema after phacoemulsification: risk factors and effect on visual acuity». Canadian Journal of Ophthalmology. Elsevier BV. 41 (6): 699–703. doi:10.3129/i06-062. ISSN 0008-4182. PMID 17224950.
  11. Arcieri, Enyr S. (February 1, 2005). «Blood-Aqueous Barrier Changes After the Use of Prostaglandin Analogues in Patients With Pseudophakia and Aphakia». Archives of Ophthalmology. American Medical Association (AMA). 123 (2): 186–192. doi:10.1001/archopht.123.2.186. ISSN 0003-9950. PMID 15710814.
  12. Bélair, Marie-Lyne; Kim, Stephen J.; Thorne, Jennifer E.; Dunn, James P.; Kedhar, Sanjay R.; Brown, Diane M.; Jabs, Douglas A. (2009). «Incidence of Cystoid Macular Edema after Cataract Surgery in Patients with and without Uveitis Using Optical Coherence Tomography». American Journal of Ophthalmology. Elsevier BV. 148 (1): 128–135.e2. doi:10.1016/j.ajo.2009.02.029. ISSN 0002-9394. PMC 2722753. PMID 19403110.
  13. Henderson, Bonnie A.; Kim, Jae Yong; Ament, Christine S.; Ferrufino-Ponce, Zandra K.; Grabowska, Anna; Cremers, Sandra L. (2007). «Clinical pseudophakic cystoid macular edema». Journal of Cataract and Refractive Surgery. Ovid Technologies (Wolters Kluwer Health). 33 (9): 1550–1558. doi:10.1016/j.jcrs.2007.05.013. ISSN 0886-3350. PMID 17720069. S2CID 24024180.
  14. McCafferty, Sean; Harris, April; Kew, Corin; Kassm, Tala; Lane, Lisa; Levine, Jason; Raven, Meisha (2017). «Pseudophakic cystoid macular edema prevention and risk factors; prospective study with adjunctive once daily topical nepafenac 0.3% versus placebo». BMC Ophthalmology. 17 (1): 16. doi:10.1186/s12886-017-0405-7. ISSN 1471-2415. PMC 5319126. PMID 28219426.
  15. Chu, Colin J.; Johnston, Robert L.; Buscombe, Charlotte; Sallam, Ahmed B.; Mohamed, Queresh; Yang, Yit C. (2016). «Risk Factors and Incidence of Macular Edema after Cataract Surgery». Ophthalmology. Elsevier BV. 123 (2): 316–323. doi:10.1016/j.ophtha.2015.10.001. hdl:1983/73a4fc2c-d912-4c13-bac8-06add67be587. ISSN 0161-6420. PMID 26681390.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ