Իրաիդա Կարումյան
Իրաիդա Կարումյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1932 (92 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ |
Իրաիդա Վարդանի Կարումյան (Իրա, Իրինա, ապրիլի 18, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1971):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրաիդա Կարումյանը ծնվել է 1932 թվականին Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։ 1956 թվականից եղել է «Հայպետհրատ» («Նաիրի») հրատարակչության խմբագիր։ 1976 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում։ 1972-1979 թվականներին եղել է ռուսաց լեզվով գեղարվեստական գրականության խմբագրության վարիչը, 1979 թվականից ավագ խմբագիր է եղել նույն հրատարակչությունում։ Հայերենից ռուսերեն, ինչպես նաև անգլերենից հայերեն և ռուսերեն է թարգմանել շուրջ 30 գիրք[1][2]։ 1965 թվականից նրա թարգմանությունները տպագրվում են «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում:
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016 թ.[3]
- ՀԳՄ պատվոգիր թարգմանական գրականության մեջ ունեցած վաստակի համար, 2011 թ.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ես, 1983։ տիտղթ. (Վ. Սարոյան, Անգլերեն թարգմ.՝ Ի. Կարումյան), (Կարումյան Իրա)
- Երկերի ժողովածու, 1965։ տիտղթ. (Մ. Յու. Լերմոնտով; Կազմ.՝ Վ. Ա. Գևորգյան, Ի. Վ. Կարումյան)
- Сто и один айрен, 1976: т. л. (Наапет Кучак, Ред. Аршак Мадоян и Ирина Карумян)
- Русско-армянский разговорник, 2005: т. л. (Ред. И.В. Карумян)
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Կոստան Զարյան, Անցորդը և նրա ուղին, Երևան, 2012 թ.։
- Կոստան Զարյան, Միացյալ նահանգներ, Երևան, 2008 թ.
- Աղասի Այվազյան, Ամերիկյան աջաբսանդալ, Երևան, 2004 թ.։
- Րաֆֆի, Դավիթ Բեկ (համահեղինակ՝ Ջ. Կարումյան), Երևան, 1983 թ.։
- Հովհաննես Թումանյան, 27 գրաքննադատական հոդվածներ հատընտիրից (3 հատորով), Երևան, 1969 թ.։
- Անգլիական հումոր, Երևան, «Հայաստան», 1968, 56 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Իրաիդա Կարումյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Կարումյան, Իրա Վարդանի, 1932- (Personal Name)». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Գրականության տարածման, զարգացման, հանրահռչակման, հայագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար թարգմանիչներ Իրինա Կարումյանը և Մարգարիտ Թերզյանը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 255։