Jump to content

Իվիցա Վաստիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվիցա Վաստիչ
Անձնական տվյալներ
Ազգությունը խորվաթ
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1969 (55 տարեկան)
Ծննդավայր Սպլիտ, Խորվաթիա, ՀՍՖՀ
Հասակ 183 սմ
Քաշ 78 կգ
Դիրք Կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Մատտերսբուրգ
Համար գլխավոր մարզիչ
Պատանեկան կարիերա
Հարավսլավիա Յուգովինիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1991 Հարավսլավիա Սպլիտ 22 (5)
1991-1992 Ավստրիա Վիեննա 11 (6)
1992-1993 Ավստրիա Սանկտ Պյոլտեն 34 (18)
1993 Ավստրիա Ադմիրա/Վայյեր 17 (7)
1994 Գերմանիա Դույսբուրգ 10 (0)
1994-2002 Ավստրիա Շտուրմ (Գրաց) 250 (124)
2002-2003 Ճապոնիա Նագոյա Գրամպուս Էյտ 27 (13)
2003-2005 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 67 (14)
2005-2009 Ավստրիա ԼԱՍԿ 123 (59)
Ազգային հավաքական
1996—2008 Ավստրիա Ավստրիա 50 (14)
Մարզչական կարիերա
2009-2010 Ավստրիա Վալդհոֆեն/Իբս
2010-2011 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) պատանեկան
2011-2012 Ավստրիա Աուստրիա (Վիեննա)
2012-2013 Ավստրիա Գաֆլենց օգնական
2013 Ավստրիա Գաֆլենց
2013-այժմ Ավստրիա Մատտերսբուրգ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Իվիցա Վաստիչ (խորվ.՝ Ivica Vastić, սեպտեմբերի 29, 1969(1969-09-29)[1][2], Սպլիտ, Խորվաթիա, ՀՍՖՀ), ավստրիացի (խորվաթական ծամամբ) ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ, հարձակվող։ 2009 թվականին ավարտել է խաղացողի կարիերան։ Որպես մարզիչ աշխատել է ավստրիական երրորդ լիգայի «Վալդհոֆեն/Իբս» ակումբում։ Ավելի ուշ գլխավորել է Վիեննայի «Աուստրիա» ակումբի պատանեկան թիմը, իսկ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հունիս եղել է «Աուստրիայի» առաջին թիմի գլխավոր մարզիչը։ Ներկայում գլխավորում է «Մատտերսբուրգ» ակումբը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիցա Վաստիչն իր ֆուտբոլային կարիերայի սկզբում հանդես է եկել «Յուգովինիլ» (ներկայում՝ «ԳՕՇԿ Ադրիախեմ») և «Սպլիտ» ակումբներում։ 1991 թվականին նա տեղափոխվել է Ավստրիա, որտեղ խաղացել է «Ֆյորստ Վիեննու», «Սանկտ Պյոլտեն», «Ադմիրու/Վակկեր» ակումբներում, կարճ ժամանակով մասնակցել է բունդեսլիգային՝ խաղալով «Դույսբուրգ» ակումբի կազմում։

Առավել մեծ հաջողության Իվիցա Վաստիչը հասել է «Շտուրմ» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1994-2002 թվականներին։ Այդ ընթացքում նա երկու անգամ հաղթել է Ավստրիայի առաջնությունում, երեք անգամ՝ երկրի գավաթի առաջնությունում։

Իվիցա Վաստիչը մեկ մրցաշրջան անցկացրել է Ճապոնիայում, այնուհետև երկու մրցաշրջան հանդես է եկել Վիեննայի «Աուստրիա» ակումբի կազմում։ Դրանից հետո նա տեղափոխվել է Ավստրիայի երկրորդ դիվիզիոնի «ԼԱՍԿ» ակումբ, որի կազմում խաղալու ընթացքում երկու անգամ անընդմեջ ճանաչվել է դիվիզիոնի լավագույն ռմբարկու, իսկ 2006/07 մրցաշրջանում ակումբի հետ շահել է Ավստրիայի բունդեսլիգայի ուղեգիր։ 2007/08 մրցաշրջանում Իվիցա Վաստիչը 32 խաղերում խփել է 13 գոլ և ճանաչվել ակումբի լավագույն ռմբարկու։ 2009 թվականի ամռանը նա 39 տարեկան հասակում ավարտել է խաղացողի կարիերան[3]։

2011 թվականի դեկտեմբերին Իվիցա Վաստիչը դարձել է «Աուստրիա» ակումբի գլխավոր մարզիչ[4]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Իվիցա Վաստիչն ստացել է Ավստրիայի քաղաքացիություն և ընդգրկվել երկրի ազգային հավաքականի կազմում։ 1998 թվականի աշխարհի առաջնությունում նա հավաքականի կազմում մասնակցել է բոլոր երեք խաղերին և խփել մեկ գոլ։ Մինչ 2005 թվականը նա մասնակցել է 46 խաղի և խփել 12 գոլ, ինչից հետո հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։

2008 թվականին նա որոշել է կրկին միանալ Ավստրիայի հավաքականին և մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որ անցկացվելու էր Ավստրիայում։ Վաստիչը խփել է Ավստրիայի առաջին գոլը Եվրոպայի առաջնության վերջին փուլում. այն դարձել է «ամենածեր» մասնակցի գոլը տվյալ առաջնության պատմության մեջ (Իվիցա Վաստիչի տարիքն այդ ժամանակ կազմում էր 38 տարի և 257 օր)[3]։ Ավստրիայի հավաքականի կազմում Իվիցա Վաստրիչն անցկացրել է ընդհանուր առմամբ 50 հանդիպում, որոնց ընթացքում խփել է 14 գոլ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվիցա Վաստիչն ու նրա կինը՝ Աննան, ունեն երեք երեխա։ Նրանց ավագ որդին՝ Անտոնը, ֆուտբոլիստ է, հանդես է գալիս Ավստրիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Նա խփել է Ավստրիայի հավաքականի միակ և հաղթական գոլը Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում, որ անկացվում էր 2013 թվականին Վալերի Լոբանովսկու հիշատակին նվիրված առաջնության շրջանակներում։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավստրիայի չեմպիոն - 1997/98, 1998/99
  • Ավստրիայի գավաթի գավաթակիր - 1996, 1997, 1999, 2005
  • Ավստրիայի սուպերգավաթի գավաթակիր - 1996, 1998, 1999
  • Ավստրիայի տարվա ֆուտբոլիստ - 1995, 1998, 1999, 2007
  • Ավստրիայի բունդեսլիգայի լավագույն ռմբարկու - 1996, 2000
  • Ավստրիայի երկրորդ բունդեսլիգայի հաղթող - 2007
  • Ավստրիայի երկրորդ բունդեսլիգայի լավագույն ռմբարկու - 2006, 2007

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերա
Առաջնություն Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Ավստրիա Ավստրիայի հավաքական 1996-2008 50 14
Եվրագավաթներ 1995-2005 42 9
Ավստրիա Բունդեսլիգա 1991-2002, 2003-2005, 2007-2009 453 188
Գերմանիա Բունդեսլիգա 1993-1994 10 0
Ճապոնիա Ջեյ լիգա 2002-2003 27 13
Ավստրիա Ավստրիայի գավաթ 1991-2002, 2003-2009 13 10
Ավստրիա Առաջին լիգա 2005-2007 62 42
Հարավսլավիա Երկրորդ լիգա 1989-1991 22 5
Ընդհանուր 1990-2009 679 281

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Austrian Vastic to retire at 39
  4. ««Аустрию» возглавил Вастич». Футбол на Куличках. 2011 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվիցա Վաստիչ» հոդվածին։