Իվ Անրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվ Անրի
Ծնվել էապրիլի 2, 1959(1959-04-02)[1] (65 տարեկան)
Էվրո
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտությունդաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՓարիզի կոնսերվատորիա
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա
Կայքyveshenry.fr
 Yves Henry Վիքիպահեստում

Իվ Անրի (ֆր.՝ Yves Henry ապրիլի 2, 1959(1959-04-02)[1], Էվրո), ֆրանսիացի դաշնակահար[2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվ Անրին իր նորամուտը նշել է Փարիզում, 13 տարեկանում։ Նա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է Բեթհովենի 1-ին դաշնամուրի կոնցերտը։

Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (որտեղ նա այժմ դասավանդում է), Պիեռ Սանկանի ղեկավարությամբ, որից հետո Ալդո Չիկոլինիի ղեկավարությամբ երեք տարի կատարելագործել է իր հմտությունները։

1981 թվականին Ցվիկաու քաղաքում տեղի ունեցած Ռոբերտ Շումանի անվան միջազգային մրցույթում Իվ Անրին ճանաչվել է հաղթող[5]։

Իվ Անրիի ձայնագրությունների թվին են դասվում Շումանի, Ռավելի, Գերշվինի ստեղծագործոությունները։ Որպես անսամբլի երաժիշտ ձայնագրել է Էդուարդ Լալոյի և Սեզար Ֆրանկի բոլոր եռյակները։ Նրա կատարմամբ Շոպենի ստեղծագործությունների հեռուստատեսային ձայնագրությունները հեռարձակվել են Ֆրանսիայի և Լեհաստանի հեռուստաընկերությունների կողմից։

1997-2003 թվականներին Իվ Անրին ղեկավարել է Փարիզի 6-րդ շրջանի երաժշտական դպրոցը, այժմ դասավանդում է Փարիզի կոնսերվատորիայում։ Նրան պարբերաբար հրավիրում են ԱՄՆ, Ճապոնիա և Չինաստան՝ համալսարաններում համերգների և վարպետության դասերի։

Մշակույթի նախարարի կողմից 2003 թվականի հուլիսի 14-ին արժանացել է արվեստի և գրականության շքանշանի ասպետի, 2010 թվականի հունվարի 4-ին ստացել է սպայի կոչում։

2010 թվականին նա Լեհաստանի կողմից ստացել է «Գլորիա Արտիս» մեդալ՝ Շոպենի ծննդյան երկու հարյուրամյակին իր ավանդի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. Holland, Bernard (1985 թ․ մայիսի 18). «Concert: Yves Henry Piano Recital». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. (Ֆրանսերեն) Notice d'autorité personne sur le site du catalogue général de la BnF
  4. «Yves Henry». le site du magazine Le Point. 30 mai 2011. Վերցված է 6 décembre 2014-ին..
  5. Jean-Pierre Thiollet, 88 notes pour piano solo, Neva Editions, 2015, 54. 978-2-3505-5192-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվ Անրի» հոդվածին։