Իսրայելի ռազմական պարգևներ
Իսրայելի ռազմական պարգևներ (եբրայերեն՝ עיטורי צה"ל), պետական պարգևներ, որոնք շնորհվում են Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) կողմից մարտական իրավիճակում դրսևորած հերոսության և արիության համար, ինչպես նաև պարգևներ, որոնք նախատեսված են քաղաքացիական անձանց պարգևատրելու համար, այդ թվում նաև արտասահմանյան քաղաքացիներին՝ Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման և ռազմական համագործակցության համար։
«ՑԱԼԱՇ» պարգև
[խմբագրել | խմբագրել կոդը]«ՑԱԼԱՇ» (եբրայերեն՝ צָלָ"ש - צִיוּן לְשֶבַח, բառացիորեն թարգմանություն՝ «փառաբանող գնահատական», փաստացիորեն՝ «հրամանի մեջ նշված»), եղել է հրեական ընդհատակյա կազմակերպությունների զինվորներին պարգևատրելու միակ ձևը, իսկ այնուհետև՝ Իսրայելի պաշտպանության բանակում Արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ։ Սկզբում այն հնչեցնում էին հրամանում, իսկ այնուհետև սկսեցին շնորհել պարգևատրման նամակ[1]։
ԻՊԲ-ի զինծառայողների համար ժամանակակից պարգևները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս 1970 թվականի «Ռազմական պարգևների մասին» օրենքով սահմանված են զինծառայողների համար հետևյալ շքանշանները՝
![]() |
Շքանշան «Հերոսության համար» |
![]() |
Շքանշան «Արիության համար» |
![]() |
Շքանշան «Ծառայության մեջ աչքի ընկնելու համար |
«Ռազմական պարգևների մասին» օրենքը նաև իրավունք է վերապահում Գլխավոր շտաբի պետին սահմանել լրացուցիչ պարգևի նշաններ («ՑԱԼԱՇ»)։ Ներկա դրությամբ դրանք են համարվում՝
![]() |
Գլխավոր շտաբի պետի պարգևի նշան |
![]() |
Շրջանի հրամանատարի պարգևի նշան |
![]() |
Դիվիզիայի հրամանատարի պարգևի նշան |
![]() |
Բրիգադի հրամանատարի պարգևի նշան |
Բացի վերը թվարկված պարգևներից, պարգևների հարցով նախարարական հանձնաժողովը հիմնել է Գլխավոր շտաբի պետի երախտագիտության շքանշանը, որով կարող են պարգևատրվել ինչպես զինծառայողները, այնպես էլ քաղաքացիական անձինք, ովքեր զգալի ներդրում են ունեցել Իսրայելի պաշտպանունակության ամրապնդման գործում։
Պատմական պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/Hero_Of_Israel.jpg/105px-Hero_Of_Israel.jpg)
- Իսրայելի հերոսի կոչումը շնորհվել է 1948 թվականին անկախության համար մղվող պատերազմի 12 հերոսներին, և այդ ժամանակից ի վեր չի շնորհվել ոչ մեկին։ Հետագայում բոլոր պարգևատրվածներին շնորհվել են «Հերոսության համար» շքանշաններ։
- «Կատամոն» շքանշան - շնորհվում էր զինվորներին, ովքեր 1948 թվականին մասնակցել են Կատամոնի ճակատամարտում (Երուսաղեմի շրջան)։ 1949 թվականին պարգևի հաստատման որոշումը չեղյալ է հայտարարվել։
Մարտական գործողություններում մասնակցության շերտաձողեր
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6d/Palsar7.jpg/300px-Palsar7.jpg)
![]() |
Արաբա-իսրայելական պատերազմ |
![]() |
Սուեզի ճգնաժամ |
![]() |
Վեցօրյա պատերազմ |
![]() |
Կեղեքիչ պատերազմ |
![]() |
Ահեղ դատաստանի պատերազմ |
![]() |
Լիբանանյան պատերազմ |
![]() |
Երկրորդ լիբանանյան պատերազմ |
![]() |
Անխորտակելի ժայռ գործողություն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իսրայելական պարգևներ Արխիվացված 2008-05-09 Wayback Machine Waronline
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռազմական պարգևների մասին Իսրայելի օրենք (եբրայերեն)
- Իսրայելական պարգևներ Արխիվացված 2008-05-09 Wayback Machine Waronline
- Medals and Decorations of Israel (անգլ.)