Իսլամ Ռզաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսլամ Ռզաև
Բնօրինակ անունադրբ.՝ İslam Tapdıq oğlu Rzayev
Ծնվել էնոյեմբերի 11, 1934(1934-11-11)[1]
Sardarli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Մահացել էհունվարի 26, 2008(2008-01-26) (73 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
Ժանրերմուղամ
Մասնագիտություներգիչ
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ

Իսլամ Թափտիղ օկլղ Ռզաև (ադրբ.՝ İslam Tapdıq oğlu Rzayev, նոյեմբերի 11, 1934(1934-11-11)[1], Sardarli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2008(2008-01-26), Բաքու, Ադրբեջան), խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամ Ռզաևը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 11-ին, Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Սարդարլի գյուղում։ Նա Ղարաբաղյան մուղամի դպրոցի ներկայացուցիչներից էր։ Երաժշտական կրթությունը ստացել է Բաքվում՝ Ադրբեջանի երաժշտական պետական դպրոցում։ Նա սովորել է այս դպրոցում 1951-1956 թվականներին։

Նա սովորել է մուղամի դասերը Սեիդ Շուշինսկու դասարանում։ Զուլֆի Ադիգյոզալովը և Հաղիղաթ Ռզաևան նույնպես նրա ուսուցիչներն էին։ Այնուհետև նա ուսումը շարունակել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ Այդ ժամանակվանից նա սկսել է իր կարիերան որպես Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նա նաև ավարտել է Բաքվի Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական տեխնիկումը[3]։

Իսլամ Ռզաևի երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում «Մահուր-հինդի», «Ռաստ», «Ջահարգյահ», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուռ» և այլ մուղամներ։ Բացի ժողովրդական երգերից և մուղամներից, Իսլամ Ռզաևը կատարել է շատ կոմպոզիտորական երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել Կոլումբիայի, Պերույի, Կուբայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Նեպալի և այլ երկրների բեմերում։

2004 թվականին նրան շնորհվել է «Փառքի» շքանշան՝ ադրբեջանական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդների համար։ Իսլամ Ռզաևը մահացել է 2008 թվականին Բաքվում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Իսլամ Ռզաև
  3. Իսլամ Ռզաև Կենսագրություն
  4. Ислам Рзаев скончался

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анвар Чингизоглы. Физули, Баку, "Мутарджим", 2017, 642 c.
  • Анвар Чингизоглы. История селения Сердарлы, Баку։ изд-во «Элнур-П», 2005.