Իսեի Սագավա
Իսեի Սագավա ճապ.՝ 佐川 一政 | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 26, 1949[1] |
Ծննդավայր | Կոբե, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Մահացել է | նոյեմբերի 24, 2022[2] (73 տարեկան) |
Մահվան վայր | Տոկիո, Ճապոնիա[3] |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Wako University? և Փարիզի համալսարան |
Մասնագիտություն | դերասան, թարգմանիչ, վիպասան և գրող |
Ծնողներ | հայր՝ Akira Sagawa? |
Իսեի Սագավա (ճապ.՝ 佐川一政 Sagawa Issei) (ապրիլի 26, 1949[1], Կոբե, Հյոգո (պրեֆեկտուրա), Ճապոնիա - նոյեմբերի 24, 2022[2], Տոկիո, Ճապոնիա[3]), մարդասպան, մարդակեր և նեկրոֆիլ, ով սպանել է և կերել իր համակուրսեցի Ռենե Հարտեվելտին։
Մինչ սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոիրա Մարտինգեյլի «Մարդասպան-մարդակերներ» գրքում ասվում է, որ Իսեի ՍագավանՖրանսիայի Սորբոննա համալսարանի բաժնի հիանալի ուսանող էր և հետաքրքրություններ ուներ եվրոպացի կանանց հանդեպ, նա այնտեղ սովորում էր անգլերեն գրականություն բաժնում, նա սկսեց հետաքրքրվել գերմանացի դասախոսով։ Նա մի անգամ անգլիացի լրագրող Պիտեր Մակ Գիլին խոսոտովանել է, որ նրան չի լքում այն միտքը, արդյոք նա կարող է ուտել աղջկան։
Սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսեի Սագավան հայտնվել է ֆրանսիական բանտում իր համակուրսեցուն՝ հոլանդացի Ռենե Հարտեվելտին սպանելու համար։ 1981 թվականի հունիսի 1-ին Սագավան ուսումնասիրում էր անգլիական գրականությունը, նա աղջկան հրավիրեց ճաշի, իփր թե գրականական զրույցի։ Սագավան սպանել է աղջկան կրակելով նրա պարանոցին, փոքր տրամաչափի հրացանով, ապա իր պլանը կյանքի բերեց։ Նա ընտրել էր Ռենեյին նրա գեղեկցության համար, ինչը իր կարծիքով ինքը չուներ։ Հարցազրույցում նա ինքն իրեն նկարագրել է, որպես «փոքր, տգեղ և թույլ» և հաստատել է որ նա աղջկան ուտելով ցանկանում էր «կուլ տալ նրա էներգիան»։
Սագավ ասել է, որ կրակելուց հետո ուշաթափվել է, ապա ուշքի եկել և որոշել է, որ պետք է ի կատար ածի իր ցանկությունը և ուտի աղջկան։ Նա Ռենեյին սկսել է ուտել ազդրերից։ Երկու օրվա ընթացքում Սագավան կերավ աղջկա մարմնի տարբեր մասերը։ Ըստ իր նկարագրության նրա միսը «փափուկ էր» և «առանց հոտի», ինչպես թյուննոսը։ Երկու օրից նա աղջկա մարմինը նետել է պարկում, բայց նրան այդ ժամանակ նկատեցին։ Հինգ օրից նրան ձերբակալեց Ֆրանսիայի ոստիկանությունը։ Նրա հայրը իմանալով որդու ձերբակալման մասին, նա շոկից մասնակիորեն դարձավ անդամալույծ և չէր կարողանում խոսել։ Բացի այդ ֆրանսիացի հոգեբույժները ասացին, որ նա գտնվում է անմեղսագիտակության վիճակում է և չի կարող մասնակցել դատին։ Այդպիսով նրան արտաքսեցին Ճապոնիա, որտեղ նա բուժվում էր այնտեղի հոգեբուժարանում։ 15 ամիս անց նրան դուրս գրեցին կլինիկայից և նա մինչ այսօր գտնվում է ազատության մեջ։ Իշխանության մարմինները կասկածում են, որ Իսեի հարուստ հայրը խառնվել է այդ գործերում և նպաստել որդու վաղ դուրս գրմանը։
Ճապոնիայում ազատության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Սագավան ապրում է Տոկիոյում և ունի որոշակի հայտնիություն։ Նրան հաճախ են հրավիրում քննարկումների և կոնսուլտացիաների։ 1992 թվականին նկարահանվել է Հիսայու Սատոյի «Ննջարանը» («Sisenjiyou no Aria») ֆիլմում, սադո-սեքսուալ տեսարանների զննողի դերում։ Նա խոսոտովանել է, որ նրան հաճախ դասում են ֆանտաստիկ մարդակերների շարքին, բայց նա հասատատում է, որ չի ուզում կրկին հայտնվել նման դերում։ Սագավայի ծնողները մահացել եեն 2005 թվականին։ Վերջին տարիներին բժիշկները նրան արգելել էին միս ուտել՝ դիաբետի պատճառով, որից նրա տեսողությունը կարող էր կորցնել։
Բացի մարդասպանության մասին գրքերից, նա նաև 1977 թվականին գրել է «Սակակիբարա» (Սյոնեն Ա) ռեպորտաժը, որը Կոբեյում ապրող 14-ամյա սերիական մարդասպան Սակակիբարա Սեիտոյի մասին էր, ով սպանում և գլխատում էր երեխաներին։
Սագավայի պատմությունների հիման վրա Stranglers և The Rolling Stones ռոք խմբերը գրել են «La Folie» (1981 թ.) և «Too Much Blood» (1983 թ.) երգերը։ Իսկ 2007 թվականին հոլանդական բլեք մետալ/դրոուն մետալ «Gnaw Their Tongues» խումբը նրան նվիրել է «Issei Sagawa» մինի ալբոմը, այդ նույն տարում Viasat Explorer հեռուստաալիքը թողարկեց «Աստղ մարդակեր»[4] հաղորդումը։ 2014 թվականին գերմանական Ost+Front խումբը գրեց «Harte Welt» («Դաժան աշխարհ») երգը, որի անվան մեջ շեշտվում է զոհի ազգանունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crime Library Արխիվացված 2004-02-14 Wayback Machine The Cannibal Celebrity: Issei Sagawa By Katherine Ramsland
- Harritz, Pia D. «Consuming the Female Body: Pinku Eiga and the case of Sagawa Issei». mediavidenskab (English). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 7-ին.
{{cite news}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)|work=
- Japanese Celebrity Cannibal: Issei Sagawa
- «Кадр для каннибала»: о съемках Иссеи Сагавы в фильме «Спальня» (ռուս.)