Իսեի Սագավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսեի Սագավա
ճապ.՝ 佐川一政
Ծնվել է ապրիլի 26, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1] (69 տարեկան)
Ծննդավայր Կոբե, Կինկի, Ճապոնիա
Քաղաքացիություն Flag of Japan.svg Ճապոնիա
Կրթություն Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ և Wako University
Մասնագիտություն դերասան, թարգմանիչ, վիպասան, celebrity և գրող
Ծնողներ հայր՝ Akira Sagawa

Իսեի Սագավա (ճապ.՝ 佐川一政 Sagawa Issei) (ապրիլի 26, 1949({{padleft:1949|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}})[1], Կոբե, Կինկի, Ճապոնիա), մարդասպան, մարդակեր և նեկրոֆիլ, ով սպանել է և կերել իր համակուրսեցի Ռենե Հարտեվելտին:

Մինչ սպանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոիրա Մարտինգեյլի «Մարդասպան-մարդակերներ» գրքում ասվում է, որ Իսեի ՍագավանՖրանսիայի Սորբոննա համալսարանի բաժնի հիանալի ուսանող էր և հետաքրքրություններ ուներ եվրոպացի կանանց հանդեպ, նա այնտեղ սովորում էր անգլերեն գրականություն բաժնում, նա սկսեց հետաքրքրվել գերմանացի դասախոսով: Նա մի անգամ անգլիացի լրագրող Պիտեր Մակ Գիլին խոսոտովանել է, որ նրան չի լքում այն միտքը, արդյոք նա կարող է ուտել աղջկան:

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսեի Սագավան հայտնվել է ֆրանսիական բանտում իր համակուրսեցուն՝ հոլանդացի Ռենե Հարտեվելտին սպանելու համար: 1981 թվականի հունիսի 1-ին Սագավան ուսումնասիրում էր անգլիական գրականությունը, նա աղջկան հրավիրեց ճաշի, իփր թե գրականական զրույցի: Սագավան սպանել է աղջկան կրակելով նրա պարանոցին, փոքր տրամաչափի հրացանով, ապա իր պլանը կյանքի բերեց: Նա ընտրել էր Ռենեյին նրա գեղեկցության համար, ինչը իր կարծիքով ինքը չուներ: Հարցազրույցում նա ինքն իրեն նկարագրել է, որպես «փոքր, տգեղ և թույլ» և հաստատել է որ նա աղջկան ուտելով ցանկանում էր «կուլ տալ նրա էներգիան»:

Սագավ ասել է, որ կրակելուց հետո ուշաթափվել է, ապա ուշքի եկել և որոշել է, որ պետք է ի կատար ածի իր ցանկությունը և ուտի աղջկան: Նա Ռենեյին սկսել է ուտել ազդրերից: Երկու օրվա ընթացքում Սագավան կերավ աղջկա մարմնի տարբեր մասերը: Ըստ իր նկարագրության նրա միսը «փափուկ էր» և «առանց հոտի», ինչպես թյուննոսը: Երկու օրից նա աղջկա մարմինը նետել է պարկում, բայց նրան այդ ժամանակ նկատեցին: Հինգ օրից նրան ձերբակալեց Ֆրանսիայի ոստիկանությունը: Նրա հայրը իմանալով որդու ձերբակալման մասին, նա շոկից մասնակիորեն դարձավ անդամալույծ և չէր կարողանում խոսել: Բացի այդ ֆրանսիացի հոգեբույժները ասացին, որ նա գտնվում է անմեղսագիտակության վիճակում է և չի կարող մասնակցել դատին: Այդպիսով նրան արտաքսեցին Ճապոնիա, որտեղ նա բուժվում էր այնտեղի հոգեբուժարանում: 15 ամիս անց նրան դուրս գրեցին կլինիկայից և նա մինչ այսօր գտնվում է ազատության մեջ: Իշխանության մարմինները կասկածում են, որ Իսեի հարուստ հայրը խառնվել է այդ գործերում և նպաստել որդու վաղ դուրս գրմանը:

Ճապոնիայում ազատության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Սագավան ապրում է Տոկիոյում և ունի որոշակի հայտնիություն: Նրան հաճախ են հրավիրում քննարկումների և կոնսուլտացիաների: 1992 թվականին նկարահանվել է Հիսայու Սատոյի «Ննջարանը» («Sisenjiyou no Aria») ֆիլմում, սադո-սեքսուալ տեսարանների զննողի դերում: Նա խոսոտովանել է, որ նրան հաճախ դասում են ֆանտաստիկ մարդակերների շարքին, բայց նա հասատատում է, որ չի ուզում կրկին հայտնվել նման դերում: Սագավայի ծնողները մահացել եեն 2005 թվականին: Վերջին տարիներին բժիշկները նրան արգելել էին միս ուտել՝ դիաբետի պատճառով, որից նրա տեսողությունը կարող էր կորցնել:

Բացի մարդասպանության մասին գրքերից, նա նաև 1977 թվականին գրել է «Սակակիբարա» (Սյոնեն Ա) ռեպորտաժը, որը Կոբեյում ապրող 14-ամյա սերիական մարդասպան Սակակիբարա Սեիտոյի մասին էր, ով սպանում և գլխատում էր երեխաներին:

Սագավայի պատմությունների հիման վրա Stranglers և The Rolling Stones ռոք խմբերը գրել են «La Folie» (1981) և «Too Much Blood» (1983) երգերը: Իսկ 2007 թվականին հոլանդական բլեք մետալ/դրոուն մետալ «Gnaw Their Tongues» խումբը նրան նվիրել է «Issei Sagawa» մինի ալբոմը, այդ նույն տարում Viasat Explorer հեռուստաալիքը թողարկեց «Աստղ մարդակեր»[2] հաղուրդումը: 2014 թվականին գերմանական Ost+Front խումբը գրեց «Harte Welt» («Դաժան աշխարհ»)երգը, որի անվան մեջ շեշտվում է զոհի ազգանունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  2. «Cannibal Superstar»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]