Jump to content

Իսահակ Միլչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Միլչին
բելառուս․՝ Ісаак Іосіфавіч Мільчын
Ծնվել է1894
ԾննդավայրIvianiec, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1941
Մահվան վայրMinsk Ghetto, Մինսկ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն և գրաֆիկա
ԶավակներԼև Միլչին
 Isaak Miĺčyn Վիքիպահեստում

Իսահակ Միլչին (բելառուս․՝ Ісаак Іосіфавіч Мільчын, 1894, Ivianiec, Մինսկի վարչական շրջան, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1941, Minsk Ghetto, Մինսկ), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ։

Նկարիչ Լև Միլչինի (1920-1987) հայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Թաղում», 1927

Իսահակ Միլչինը ծնվել է 1894 թվականին Իվենեց բնակավայրում (այժմ` Մինսկի մարզ), հրեաների ընտանիքում։ Տասնհինգ տարեկանում Մինսկում ընդունվել է Ե. Կրյուգերի նկարչական դպրոցը, նրա ուսման վարձը վճարում էին ծնողները[1]։

1911 թվականին տեղախոխվել է Գերմանիա, որտեղ սովորել է Բեռլինի գեղարվեստի դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է տուն։ 1921 թվականից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների[1]։ Սովորել է Վիտեբսկի Յու․ Պենի նկարչության և գեղարվեստի դպրոցում, այնուհետև սովորել է Վիտեբսկի գեղարվեստի ուսումնարանում[2]։ 1925 թվականից ապրել է Մինսկում (Ազատության հրապարակ, 28)[1]։ 1929 թվականին սովորել է Մինսկի կերպարվեստի դպրոցում, Վ․ Վոլկովի ղեկավարությամբ։

1927 թվականից մինչև 1930 թվականը եղել է Նկարիչների համաբելառուսական միության անդամ։ 1929 թվականին ցուցադրվել է Համաբելառուսական երրորդ ցուցահանդեսում։ 1930-ական թվականներին մասնակցել է Բելառուսի պետական հրեական թատրոնի մի շարք ներկայացումների, մասնավորապես` Ա. Գոլդֆադենի «Կախարդուհի» ներկայացման ձևավորմանը։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Իսահակ Միլչինը չի կարողացել տարահանվել Մինսկից։

Մահացել է 1941 թվականին, Մինսկի գետտոյում[2]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նկարներում («Թաղում», «Հարսանիք», «Հրեական տեսակներ», «Հրեական վայրեր» գրաֆիկական ցիկլ) Իսահակ Միլչինը մեծ ուշադրություն է դարձրել հրեական թեմաներին[2]։

«Թաղում» նկարը գտնվում է Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի ֆոնդում։ Նրա մյուս աշխատանքների գտնվելու վայրը հաստատված չէ[1]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Залатыя арэхі : казка / Ілары Барашка; малюнкі і вокладка І. Мільчына. — Мінск, 1930.
  • Беларускі саюз мастакоў, 1938—1998 : энцыклапедычны даведнік. — Мінск, 1998.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 А. Школьный Отец и сын // Мишпоха. — № 25.
  2. 2,0 2,1 2,2 «Мильчин Исаак Иосифович». artbelarus.by. Վերցված է 2016 թ․ հունվարի 10-ին.