Իսահակ Միլչին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսահակ Միլչին
Ծնվել է1894
ԾննդավայրIvianiec
Վախճանվել է1941
Մահվան վայրՄինսկ
ՔաղաքացիությունFlag of the Byelorussian Soviet Socialist Republic (1937-1951).svg Բելառուս
ԿրթությունՎիտեբսկի գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
ԶավակներԼև Միլչին
Isaak Miĺčyn Վիքիպահեստում

Իսահակ Միլչին (բելառուս․՝ Ісаак Іосіфавіч Мільчын, 1894, Ivianiec - 1941, Մինսկ), խորհրդային գեղանկարիչ և գծանկարիչ:

Նկարիչ Լև Միլչինի (1920-1987) հայրն է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թաղում», 1927

Իսահակ Միլչինը ծնվել է 1894 թվականին Իվենեց բնակավայրում (այժմ` Մինսկի մարզ), հրեաների ընտանիքում: Տասնհինգ տարեկանում Մինսկում ընդունվել է Ե. Կրյուգերի նկարչական դպրոցը, նրա ուսման վարձը վճարում էին ծնողները[1]։

1911 թվականին տեղախոխվել է Գերմանիա, որտեղ սովորել է Բեռլինի գեղարվեստի դպրոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո վերադարձել է տուն։ 1921 թվականից մասնակցել է նկարչական ցուցահանդեսների[1]։ Սովորել է Վիտեբսկի Յու․ Պենի նկարչության և գեղարվեստի դպրոցում, այնուհետև սովորել է Վիտեբսկի գեղարվեստի ուսումնարանում[2]։ 1925 թվականից ապրել է Մինսկում (Ազատության հրապարակ, 28)[1]։ 1929 թվականին սովորել է Մինսկի կերպարվեստի դպրոցում, Վ․ Վոլկովի ղեկավարությամբ։

1927 թվականից մինչև 1930 թվականը եղել է Նկարիչների համաբելառուսական միության անդամ։ 1929 թվականին ցուցադրվել է Համաբելառուսական երրորդ ցուցահանդեսում։ 1930-ական թվականներին մասնակցել է Բելառուսի պետական հրեական թատրոնի մի շարք ներկայացումների, մասնավորապես` Ա. Գոլդֆադենի «Կախարդուհի» ներկայացման ձևավորմանը: Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո Իսահակ Միլչինը չի կարողացել տարահանվել Մինսկից:

Մահացել է 1941 թվականին, Մինսկի գետտոյում[2]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նկարներում («Թաղում», «Հարսանիք», «Հրեական տեսակներ», «Հրեական վայրեր» գրաֆիկական ցիկլ) Իսահակ Միլչինը մեծ ուշադրություն է դարձրել հրեական թեմաներին[2]:

«Թաղում» նկարը գտնվում է Բելառուսի գեղարվեստի ազգային թանգարանի ֆոնդում: Նրա մյուս աշխատանքների գտնվելու վայրը հաստատված չէ[1]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Залатыя арэхі : казка / Ілары Барашка; малюнкі і вокладка І. Мільчына. — Мінск, 1930.
  • Беларускі саюз мастакоў, 1938—1998 : энцыклапедычны даведнік. — Мінск, 1998.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 А. Школьный Отец и сын // Мишпоха. — № 25.
  2. 2,0 2,1 2,2 «Мильчин Исаак Иосифович»։ artbelarus.by։ Վերցված է 2016-01-10