Իշխանուհի Տարականովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշխանուհի Տարականովա
Դիմանկար
Ծնվել էմոտ 1753
Մահացել էդեկտեմբերի 15 (26), 1775
Մահվան վայրՊետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունգահի հավակնորդ և արկածախնդիր
 Princess Tarakanoff Վիքիպահեստում

Իշխանուհի Տարականովա (իրեն հռչակել է իշխանուհի Ելիզավետա Վլադիմիրսկայա, ֆր.՝ princesse de Voldomir, 1745 և 1753 թվականների միջև,  դեկտեմբերի (15) 4 1775, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), անհայտ անձ, որն իրեն ներկայացրել է որպես կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի և Ալեքսեյ Ռազումովսկու դուստր։ 1774 թվականին հայտարարել է իր հավակնությունները գահի նկատմամբ և որոշ ժամանակ աջակցություն գտավ Բարյան կոնֆեդերացիայի կողմնակիցների մոտ։ Առևանգվել է Եկատերինա II-ի հրամանով Լիվոռնոյում Ալեքսեյ Օռլովի կողմից և բերվել Սանկտ Պետերբուրգ։ Նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և չի բացահայտել իր ծագումը։ Մահացել է կալանավայրում՝ Պետրոպավլովյան ամրոցում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակոչ արքայադուստր Վոլոդիմիրսկայան: Մարմարյա հարթաքանդակ՝ ենթադրվում է դեռևս կենդանության օրոք արված դիմաքանդակ[Ն 1]

«Իշխանուհի Տարականովայի» հավաստի ծագումը մինչ օրս անհայտ է։ Հնարավոր է համարվում, որ նա ինքն էլ հստակ չի իմացել։ Հնարավոր է, որ ծնվել է 1745 և 1753 թվականների միջև[Ն 2], ծննդյան վայրի և ծնողների մասին տեղեկությունները բացակայում են[3]։ «Իշխանուհի Տարականովա» անունից նա երբեք չի օգտվել, նրան այդ անունը տվել է ֆրանսիացի դիվանագետ Ժան Անրի Կաստերան (ֆր.՝ Jean-Henri Castéra) իր «Եկատերինա II-ի՝ ռուսական կայսրուհու կյանքը» (ֆր.՝ Vie de Catherine II, impératrice de Russie գրքում, Փարիզ, 1797), իսկ նրանից հետո՝ Հելբիգն ու այ գրողներ։ Այդ անունով է նա կերպավորվում նաև գեղարվեստական գրականության մեջ[4][5]։

Դատելով պահպանված նկարագրություններից՝ «իշխանուհին» նիհարակազմ էր, սլացիկ և սևահեր, իր տեսքով հիշեցնում էր իտալուհու։ Տարբերվելով բացառիկ գեղեցկությամբ (որը չէր փչացնում նույնիսկ ոչ շատ շլությունը) և խելքով, ինչպես նաև ձգտում դեպի անսահման շքեղություն՝ բախտախնդիր կինը միշտ ուներ բազմաթիվ երկրպագուներ, որոնց միջոցներից էլ օգտվում էր՝ հասցնելով նրանց սնանկության, երբեմն էլ՝ բանտ[6]։

Ալեքսեյ Օռլովը, որը հետագայում բռնեց նրան և հասցրեց ինքնակոչին Պետերբուրգ, նրան բնութագրում էր այս կերպ.

Նա կին էր ոչ բարձրահասակ, չոր մարմնով, ոչ սպիտակ, ոչ սև դեմքով, իսկ աչքերը մեծ էին և լայն՝ շագանակագույն երանգով, և հյուսքեր, հոնքեր թխաշեկ, իսկ երեսին կային նաև պեպեններ. խոսում է լավ ֆրանսերեն, գերմաներեն, մի քիչ իտալերեն, բնականաբար անգլերեն. կարելի է մտածել, որ լեհերեն ևս գիտի, բայց ոչ մի կերպ չի արձագանքում. իր մասին համոզում է, որ արաբերեն և պարսկերեն նույնպես լավ է խոսում։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեծ իշխան Նիկոլայ Միխայիլովիչի հավաքածուից[1]:
  2. 1775 թվականին՝ հետաքննության ժամանակ, նա ցույց է տվել, որ 23 տարեկան է, բայց հայտնի է նաև, որ 1773 թվականին Տրիրի նախարար կուրֆյուրստ-արքեպիսկոպոսին ուղղված նամակում հայտնում է, որ ծնվել է 1745 թվականին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Брикнер А. История Екатерины Второй. — М.: АСТ, 2002.
  • Alain Decaux Дело княжны Таракановой // Великие загадки истории Княжна Тараканова / пер. И. Алчеева. — М.: Вече, 2004, 2006. — С. 411—434. — 480 с. — (Великие тайны). — 5000 экз. — ISBN 5-9533-0229-0
  • Долгова С. Князь А. М. Голицын и княжна Тараканова // Хозяева и гости усадьбы Вязёмы. — Большие Вязёмы, 1999. — С. 200—205.
  • Долгова С. Судьба архива княжны Таракановой // Памятники культуры. Новые открытия. 2000 / Сост. Т. Б. Князевская. — М., 2001. — С. 7—18. — ISBN 5-02-011746-3
  • Дьяков В. «Княжна Тараканова» по полузабытым архивным источникам // Славяноведение. — 1994. — № 1. — С. 67—79.
  • Курукин И. Княжна Тараканова. — М.: Молодая гвардия, 2011. — 262 [10] с. — (Жизнь замечательных людей: Малая серия: сер. биогр.; вып. 11). — 5000 экз. — ISBN 978-5-235-03405-1
  • Лунинский Э. Княжна Тараканова / Пер. с польск. В. Петручика; Предисл. Г. Балицкого. — М.: ТЕРРА — Книжный клуб, 1998. — (Избранницы судьбы). — ISBN 5-300-02302-7
  • Мельников-Печерский П. И. Княжна Тараканова и принцесса Владимирская // Собрание сочинений: В 6 т. — М.: Правда, 1963. — Т. 6. — (Библиотека «Огонёк»).
  • Панин В. О самозванке, выдававшей себя за дочь императрицы Елизаветы Петровны. По архивным источникам // ЧОИДР. — 1867. — Т. 1. — С. 1—91 (1—61).
  • Панчулидзев С. Самозванка Тараканова. Бумаги о ней из Архива Государственного совета // Русский архив. — 1905. — № 31. — С. 425—443.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշխանուհի Տարականովա» հոդվածին։