Jump to content

Ինքնահրկիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տհիտ Կուանգ Դիկի ինքնահրկիզումը

Ինքնահրկիզում, բողոքի ձև[1] կամ ինքնասպանություն, որի ժամանակ մարդը ինքնակամ այրում է ինքն իրեն[2]։ Ինքնահրկիզումը սովորաբար տեղի է ունենում հեղուկ նյութի կիրառման միջոցով (սովորաբար բենզին կամ կերոսին), որին հաջորդում է այրումը։ Երբեմն ինքնահրկիզման են դիմում՝ այրելով գազի աղբյուրը[3]։ Ինքնահրկիզման ամենահաճախ հանդիպող հանգամանքը հոգեկան հիվանդություններն են[4], և դրանք տեղի չեն ունենում հանրային վայրերում[3]։

Ինքնահրկիզումը որպես բողոքի ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հունվարի 16-ին, բողոքելով Վարշավայի պայմանագրի կազմակերպության զորքերի կողմից Չեխոսլովակիան օկուպացնելու դեմ, Պրահայի Վացլավի հրապարակում ինքնահրկիզվել է ուսանող Յան Պալախը։

Տիբեթում ինքնահրկիզումը քաղաքական բողոքի ընդունված ձև է, ընդդեմ չինական կառավարության գործողությունների[5]։ Զանգվածային ինքնահրկիզումները սկսվել են 2009 թվականին։ Երեք տարվա ընթացքում շուրջ 50 տիբեթցիներ դիմել են բողոքի այս ձևին։ Չինաստանի իշխանությունները կարծում են, որ բողոքի այս ձևը ահաբեկչություն է, այդ իսկ պատճառով հաճախակի փակվում է դեպի Տիբեթ մուտքը՝ արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Վերջին անգամ դեպի Տիբեթ մուտքը փակվել է 2012 թվականի հոկտեմբերի 1-ին, երբ Տիբեթի մայրաքաղաք Լհասայում ինքնահրկիզվել է երկու մարդ[6]։ Պաշտոնական Պեկինը նաև մեղադրել է Դալայ Լամային, որ մինչ օրս չի դատապարտել այդպիսի գործողությունները։ Ինքը՝ Դալայ Լաման հազվադեպ է մեկնաբանություններ տալիս այս խնդրի վերաբերյալ[7]։

«Ես միանգամայն վստահ եմ, որ, նա, ով զոհել է իր կյանքը, արել է այդ Բուդդայի ուսմունքի իրական մոտիվացիայով՝ մարդկանց բարօրության համար։ Բուդդայական տեսանկյունից, նրանք իրականացրել են բարի գործ։ Եթե նրանք նույն բանը արել են զայրույթի, ատելության պահին, ապա դա սխալ է։ Սակայն դատապարտելը դժվար է։ Ինչ էլ որ լինի, այս ամենը ցավալի է։ Ողբերգական է։»

2016 թվականի հուլիսի 30֊ին Երևանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ ինքնահրկիզվեց 50֊ամյա Քաջիկ Գրիգորյանը։ Օգոստոսի 2֊ին նամ մահացավ հիվանդանոցում։ Նա արդարադատություն էր պահանջում քանի որ առանց տանիքի էր մնացել[8]։

2018 թվականի դեկտեմբերի 20֊ին Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվեց 86֊ամյա Ռիմա Գրիգորյանը։ Դեկտեմբերի 24-ին նա մահացավ հիվանդանոցում[9]։

Ինքնահրկիզումը որպես ինքնասպանության մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնահրկիզումը հանդիսանում է չափազանց ցավոտ և հազվադեպ կիրառվող ինքնասպանության մեթոդ[10]։ Ինքնահրկիզում իրականացնող անձինք երկար ժամանակ գտնվում են գիտակցության մեջ և տառապում են ինտենսիվ ցավի նոպաներից։ Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս փրկելու ինքնահրկիզման դիմած բազմաթիվ մարդկանց, ովքեր, սակայն, ստիպված են ապրել մարմնական լուրջ վնասվածքներով և այլանդակված արտաքին տեսքով։ Հանրային ինքնահրկիզման դեպքերի ժամանակ, այդտեղ գտնվող մարդիկ փորձում են հանգցնել կրակը։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ 8 դեպքերից 1-ում հնարավոր է փրկել ինքնահրկիզվողին։ Չնայած դրան, ինքնահրկիզվող անձանց միայն 30 %-ն է ողջ մնում, որը փրկման այդքան էլ բարձր ցուցանիշ չէ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Jan Palach - живые факелы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Самосожжение // Толковый словарь русского языка / Под ред. Д. Н. Ушакова. — М.: Государственное издательство иностранных и национальных словарей, 1940. — Т. 4.
  3. 3,0 3,1 Fire deaths // Forensic Medicine: Clinical and Pathological Aspects. — Cambridge University Press, 2003. — P. 357.
  4. Burn Patients // Handbook of General Hospital Psychiatry. — Elsevier Health Sciences, 2010. — P. 385.
  5. Лента.ру
  6. Фонд «Сохраним Тибет»
  7. Журнал «Буддизм в России»
  8. «Ինքնահրկիզված Քաջիկը թմրամոլ էր և ՁԻԱՀ-ով հիվանդ. նրան օգնողները վտանգվա՞ծ են». 1in.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. «Հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է». Epress.am. 2018 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  10. Pounder, Derrick. «Lecture Notes in Forensic Medicine» (PDF). էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 8-ին.
  11. Biggs, Michael (2005). «Dying Without Killing: Self-Immolations, 1963–2002». In Diego Gambetta (ed.). Making Sense of Suicide Missions. Oxford University Press. էջ 191–193. ISBN 978-0-19-929797-9.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնահրկիզում» հոդվածին։