Ինչպես Մաշան կռվեց իր բարձի հետ (ռուս.՝ Как Маша поссорилась с подушкой)[1], խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիայի կողմից։ Սցենարը և համանուն գիրքը գրել է Գալինա Լեբեդևան, ով նաև «Վարունգե ձի» մուլտֆիլմի սցենարի հեղինակն է։
Մուլտֆիլմում ներկայացվող պատմությունը պատահել է ամռանը, Մաշա անունով մի աղջկա հետ։ Մաշան պառկել էր քնելու, բայց նրա քունը չէր տանում։ Նա թափ է տալիս բարձը, ոտքով հարվածում, բայց միևնույնն է` այն անհարմար է։ Նա որոշում է գնալ այգի զբոսնելու։ Դուրս է գալիս և զարմանում. «Ի՜նչ կլոր է լուսինը»։ Մաշան տեսնում է Տյավկա անունով շունիկին և բողոքում նրան` ասելով` «Իմ անկողինը շատ անհարմար է, բարձը` խեղդող, ծածկոցը` կծող, ոչ մի կերպ չեմ կարողանում քնել»։ Տյավկան խղճում է աղջկան և կանչում իր բնի մեջ քնելու։ Մաշան հրաժարվում է։ Մոտենում է ցախանոցին և ներս նայում ու տեսնում, որ հավերը քնած են ձողի վրա։ Մաշան գնում է լճակի մոտ և տեսնում, որ ձկնկուլը քնած է` մեկ ոտքի վրա կանգնած։ Աղջիկը տուն է վերադառնում և տեսնում մի չղջիկ, որը պարզվում է` քնած էր ձեղնահարկում, տանիքի տակ, գլուխը` դեպի ներքև։ Եվ Մաշան շատ է ուզում վերադառնալ իր անկողին։ Պառկում է իր անկողնում ու քնում։