Ինուիտյան լեզուներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ինուիտյան լեզու (ֆր.՝ Inuit langue, անգլ.՝ Inuit language), էսկիմո-ալեուտյան ընտանիքի լեզու է, որը հյուսիսային ազգ ինուիտների լեզուն է։
Բացի սովորական լեզու լինելուց այն նաև պարունակում է 4 նույն կարգի մեջ մտնող լեզուներ որոնք են՝
- Ինուպիաքը (Ալյասկայի հյուսիսում խոսվող)
- Ինուքտունը (Կանադական արևմտյան արկտիկայում խոսվող)
- Ինուքտիտուտը (Կանադական արևելյան արկտիկայում խոսվող)
- Գրենլանդերեն - Կալաալլիսուտ (Գրենլանդիայի լեզուն)
Ընդհանուր խոսողների թիվը կազմում է 80 000 մարդ։ Ինուիտերենը պոլիսինթեթիկ լեզու է։ Այն սինթեզում է բառի ածանցի արմատները և բառը դառնում է բառ-նախադասություն։ Բառերը այս լեզվում բավական երկար են և միայն բառի դեր չեն կատարում, դրանք նաև փոքր նախադասություններ են։ Օրինակ՝ արն-արա (arn-ara) նշանակում է "սա իմ մայրն է" և բառացի նշանակում է մայր-ինձ։
Այս լեզուները չունեն ոչ մի ընդհանուր կապ մյուս լեզվաընտանիքների լեզուների հետ։ Առանց որևէ բան իմանալու լեզուների կառուցվածքի մասին անհնար է դրանք հասկանալը։
Որոշ դերանուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուվանգա - ես
- Իվիթ - դու
- Ուվագութ - մենք
- Իլիսսի - դուք