Իմ պատուհանից
Իմ պատուհանից իսպ.՝ A través de mi ventana | |
---|---|
Երկիր | Իսպանիա |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ և վեպի էկրանավորում |
Թվական | փետրվարի 4, 2022 |
Լեզու | իսպաներեն |
Ռեժիսոր | Մարսալ Ֆորես |
Դերակատարներ | Կլարա Գալե, Խուլիո Պենյա Ֆերնանդես, Էրիկ Մասիպ, Ուգո Արբուես, Գիլյերմո Լաշերաս և Պիլար Կաստրո[1] |
Նկարահանման վայր | Բարսելոնա |
Տևողություն | 113 րոպե |
Հաջորդ | Ծովից այն կողմ և Քո հայացքի միջով |
Իմ պատուհանից (իսպ.՝ A través de mi ventana), 2022 թվականի իսպանական երիտասարդական ռոմանտիկ մելոդրամա, որի ռեժիսորը Մարսալ Ֆորեսն է, իսկ սցենարի հեղինակը՝ Էդուարդ Սոլան։ Ֆիլմը նկարահանվել է Արիանա Գոդոյի համանուն վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Խուլիո Պենյա Ֆերնանդեսը, Կլարա Գալեն և Պիլար Կաստրոն[2][3][4][5]։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռաքել անունով աղջիկը համեստ է և սովորում է Բարսելոնայի ավագ դպրոցներից մեկի վերջին դասարանում։ Սակայն գեղեցկուհին ունի մի գաղտնիք. սիրահարված է հարևանությամբ ապրող հարուստ տղային, որին ամեն երեկո հետևում է իր պատուհանից։
Արես Իդալգոն հարուստ ընտանիքից է, ընտանիքի միջնեկ զավակը և ամենաանկառավարելին ու անկախը։ Նա սիրում է ժամանակ անցկացնել Բարսելոնայի ամենանորաոճ ակումբներում, չի մտածում փողի մասին ու անընդհատ ընկերուհիներ փոխում։
Աստիճանաբար Ռաքելը հասկանում է, որ ուզում է լինել այդ տղայի հետ և ուղիներ է փնտրում ծանոթանալու համար։ Նա իր առջր խնդիր է դրել. ստիպել Արեսին սիրահարվել իրեն։ Վերջապես, դա նրան հաջողվում է, բայց արդյոք նրանք կարող են լինել միասին։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խուլիո Պենյա Ֆերնանդես - Արես
- Կլարա Գալե - Ռաքել
- Պիլար Կաստրո - Ռոզա Մարիա
- Ուգո Արբուես - Ապոլո Իդալգո
- Ռաքել Լասկար - Սոֆիա Իդալգո
- Էրիկ Մասիպ - Արտեմիս Իդալգո
- Նատալիա Ազաարա - Դանիելա
- Գիլերմո Լասեր- - Յոշի
- Մարիա Կասալս - Մարկո
- Լուսիա դե լա Պուերտա - Սամի
- Էմիլիա Լասո - Կլաուդիա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2021 թվականի մարտի 14-ին և ավարտվել նույն տարվա ապրիլի 30-ին Բարսելոնայում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Netflix Spain Unveils Plans for Early 2021, Including Seven New Film and TV Originals». Variety. 2021 թ․ ապրիլի 15.
- ↑ «Netflix's Through My Window Trailer Out, Here's What is it About?». Leisure Byte. Վերցված է 2022 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Stream It Or Skip It: 'Through My Window' on Netflix, a Hot-'n'-Sexy Angsty-Teen Romance». Decider. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Through My Window review – a cliché romantic movie with exhausting eroticism». Ready Steady Cut. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «A través de mi ventana: Los detalles de la película de Netflix basada en la exitosa novela». Indie Hoy (իսպաներեն). 2021 թ․ ապրիլի 21. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իմ պատուհանից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|