Նոդարը, թողնելով իր աշխատանքը հանքում և լքելով կնոջը, վերադարձել է հայրենի քաղաք՝ իր ընկերների՝ Գիվիի, Բուխուտիի և Գոգիի մոտ։ Նոդարը կենսուրախ երիտասարդ է, ուզում է ամեն ինչում լինել առաջինը, բայց աշխատել չի սիրում։ Որևէ միջոցառում կազմակերպելու նրա բոլոր ջանքերն ավարտվում են անհաջողությամբ նրա թեթևամիտ բնավորության պատճառով։ Իան, որ սկզբում տարվել է Նոդարով, շուտով նույնպես հիասթափվում է նրանից։ Այդ ժամանակ Նոդարն անպատվում է աղջկան, որին պաշտպան է կանգնում Գիվին։ Այս դեպքի շնորհիվ Նոդարը սկսում է այլ կերպ նայել կյանքին։ Նա վերադառնում է ընտանիքի մոտ ու վերսկսում աշխատանքը հանքում։