Jump to content

Իձու (կղզիներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իձու կղզիներ
ճապ.՝ 伊豆諸島

Իձու կղզիների քարտեզը
Կոորդինատներ
Երկիր Ճապոնիա
Երկրամաս Տոկիո
Կղզիների քանակը 17
Ամենամեծ կղզին Իձու-Օսիմա
Ընդհանուր մակերեսը 301,39 կմ2
Ամենաբարձր կետը 854 մ
Ջրատարածություն Խաղաղ օվկիանոս

Իձու կղզիներ (ճապ.՝ 伊豆諸島, Իձու-սյոտո), Խաղաղ օվկիանոսում գտնվող կղզիների շղթա Հոնսյու կղզու վրա գտնվող Իձու թերակղզուց դեպի հարավ-արևելք[1]։ Պատկանում են Ճապոնիային։ Վարչականորեն մտնում են Տոկիոյի կազմի մեջ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իձու կղզիները գտնվում են Տոկիոյի կենտրոնից հարավային ուղղությամբ և գտնվում են 100-350 կիլոմետր հեռավորության վրա։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում։ Օհասավարա կղզիների հետ միասին Իձու կղզիները գոյացնում են Նամպո կղզիները (ճապ.՝ 南方諸島 Նամպո-սյոտո) և համարվում են Ֆիլիպինյան ծովի հյուսիսային սահմանը։

Իձու կղզիները համարվում են Ֆուձի-Խակոնե-Իձու ազգային պարկի բաղկացուցիչ մասը և իր լանդշաֆտի գեղեցկության շնորհիվ այդ դասվում է Տոկիոյի բնակիչների սիրված հանգստավայրերի շարքին։ Հայտնի է նաև որպես ջրային սպորտով զբաղվելու հիանալի վայր։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Օսիմա շրջան
    • Իձուոսիմա
    • Տոսիմա
    • Նիիձիմա (հարևան Հանսիմա և Ձինայ-տո կղզիների հետ միասին), Սիկինեձիմա, Ուդոնեդիմա
    • Կոձուսիմա
  • Միյակե շրջան
    • Միյակեձիմա և Օնոխարաձիմա
    • Միկուրաձիմա և Ինամբաձիմա
  • Հատիձյո շրջան
    • Հատիձյոկոձիմա
    • Աոգասիմա
    • Ազատ տարածքներ՝ Բեյոնեսու ժայռեր, Սումիսու-տո, Տորիսիմա և Սոֆու-իվա։

Իձու կղզեխումբը բաղկացած է հետևյալ կղզիներից՝

Լուսանկար Անվանում
(հայերեն)
Անվանում
(ճապ.)
Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2007 թվական)
Ամենաբարձր կետը,
մ
Ամենաբարձր կետի անվանումը Կոորդինատներ
1 Իձուոսիմա 伊豆大島 91,06 8472 764 Միհարա 34°44′ հս․ լ. 139°24′ ավ. ե.HGЯO
2 Տոսիմա 利島 4,12 304 508 Միյացուկա 34°31′ հս․ լ. 139°17′ ավ. ե.HGЯO
3 Ուդոնեսիմա 鵜渡根島 0,4 1) 210 34°28′21″ հս․ լ. 139°17′38″ ավ. ե.HGЯO
4 Նիիձիմա
(Հանսիմա և Ձինայ-տո կղզիների հետ միասին)
新島 23,53 2420 432 Միյացուկա 34°22′ հս․ լ. 139°16′ ավ. ե.HGЯO
5 Սիկինեձիմա 式根島 3,9 600 109 Կամբիկի 34°19,50′ հս․ լ. 139°13′ ավ. ե.HGЯO
6 Կոձուսիմա 神津島 18,87 1914 574 Տենձյո-ձան 34°13′ հս․ լ. 139°09′ ավ. ե.HGЯO
7 Միյակեձիմա 三宅島 55,48 2382 815 Օյամա 34°05′ հս․ լ. 139°32′ ավ. ե.HGЯO
8 Օնոհարաձիմա 大野原島 0,02 114 Կոյասու 34°02′53″ հս․ լ. 139°23′02″ ավ. ե.HGЯO
9 Միկուրաձիմա 御蔵島 20,58 313 851 Օյամա 33°52,50′ հս․ լ. 139°36′ ավ. ե.HGЯO
10 Ինամբաձիմա 藺灘波島 0,005 74 33°38′53″ հս․ լ. 139°18′08″ ավ. ե.HGЯO
11 Հատիձյոձիմա 八丈島 69,54 8363 854 Նիսիյամա (Հատիձյո-Ֆուձի) 33°07′ հս․ լ. 139°47′ ավ. ե.HGЯO
12 Հատիձյոկոձիմա 八丈小島 3,08 2) 616,8 Թայհեյ-սան 33°07′31″ հս․ լ. 139°41′18″ ավ. ե.HGЯO
13 Աոգասիմա 青ヶ島 5,98 192 423 Մարույամա (Օ-Տոպու) 32°27′29″ հս․ լ. 139°46′04″ ավ. ե.HGЯO
14 Բեյոնեսու ժայռեր ベヨネース列岩 0,01 9,9 31°53′14″ հս․ լ. 139°55′03″ ավ. ե.HGЯO
15 Սումիսու-տո 須美寿島 0,02 136 31°26′13″ հս․ լ. 140°02′49″ ավ. ե.HGЯO
16 Պանաֆիդինի կղզի (Տորիսիմա) 鳥島 4,79 3) 394 Իո-ձան 30°28′48″ հս․ լ. 140°18′22″ ավ. ե.HGЯO
17 Սոֆու-իվա 孀婦岩 0,005 99 29°47′39″ հս․ լ. 140°20′31″ ավ. ե.HGЯO
Իձու կղզի 伊豆諸島 301,39 24960 854 Նիսիյամա (Հատիձյո-Ֆուձի) 34°44′00″ հս․ լ. 139°24′00″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Izu Shotō," Japan Encyclopedia, p. 412.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իձու (կղզիներ)» հոդվածին։