Իլյա Բուղայան
Իլյա Բուղայան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Դոնի պետական տեխնիկական համալսարան (1965), Ռոստովի քաղաքաշինության պետական համալսարան (1974) և Դոնի պետական տեխնիկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1987) և տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Պարգևներ և մրցանակներ |
Իլյա Ռուբենի Բուղայան (սեպտեմբերի 8, 1943, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989): Տեղեկատվայնացման և աշխատանքի տնտեսագիտության, Զբաղվածության միջազգային ակադեմիաների անդամ (2000)։ Եվրոպական տնտեսագիտական և ֆինանսական ընկերակցության նախագահության անդամ (2002)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իլյա Բուղայանը ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 8-ին, Դոնի Ռոստովում։ 1965 թվականին ավարտել է Դոնի պետական տեխնիկական համալսարանի սարքաշինության ֆակուլտետը, 1974 թվականին՝ Ռոստովի քաղաքաշինության պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1973 թվականից դասավանդել է։ 1996 թվականից եղել է Ռոստովի պետական տնտեսագիտական համալսարանի աշխատանքի տնտեսագիտության, զբաղվածության, սոցիոլոգիայի և հոգեբանության ամբիոնների վարիչ, միաժամանակ՝ տեղեկատվայնացման և կառավարման ֆակուլտետի դեկան[1]։
Աշխատանքները վերաբերում են ներդրումների, զբաղվածության և ինքնազբաղվածության, տեղեկատվայնացման հարցերին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվայնացման և աշխատանքի տնտեսագիտության, Զբաղվածության միջազգային ակադեմիաների անդամ (2000)
- Եվրոպական տնտեսագիտական և ֆինանսական ընկերակցության նախագահության անդամ (2002)
- Ալմանախի խմբագրական խորհրդի անդամ
- Մոսկվայի պետական համալսարանի սոցիալական գիտությունների կենտրոնի և տնտեսագիտական ֆակուլտետի փիլիսոփայական և տնտեսական գիտական ժողովի լիիրավ անդամ
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական երիտասարդական գիտատեխնիկական ստեղծագործության ստուգատեսի մրցանակակիր (1972)
- Համաշխարհային ընկերակցության տեղեկատվայնացման բնագավառում ձեռք բերված հաջողությունների համար միջազգային մրցանակ և ոսկե մեդալ (2003)
- Գիտության և կրթության «Վաստակավոր գործիչ» պատվավոր կոչում (2007)
- Ռուսաստանի բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր աշխատող
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Социалистическое воспроизводство: (проблемы взаимодействия в условиях НТП), 1983, т.л. (И. Р. Бугаян).
- Социалистическое производственное накопление / И. Р. Бугаян, Отв. ред. П. П. Перцев, Ростовский инж.-строит. ин-т., Ростов, Изд-во Рост. ун-та, 1988.
- «Макроэкономика», Ростов-на-Дону, 2000.
- «Новые и информационные технологии как современный доминантный товар», РГУ, 2000.
- «Накопление: эволюция под влиянием кругооборота доминантных свойств факторов производства» (в соавторстве)
- «Закономерности и модели развития самозанятости», «Известия ВУЗов. Южный регион», 2001.
- «О закономерностях развития и характере хозяйства» // Философия хозяйства. Альманах Центра общественных наук экономического факультета МГУ им. Ломоносова. 2006. Декабрь. Ч. 1.
- Современная макроэкономика : учебник для студентов высших учебных заведений, обучающихся по экономическим специальностям / И. Р. Бугаян, И. П. Маличенко, Ю. А. Корчагин. - Ростов-на-Дону : Феникс, 2009.
- Философия хозяйства: соотношение и мера форм занятости и незанятости российских этносов – Ростов н/Д: Изд-во СКАГС, 2011. – 192 с.
- Общественный сектор хозяйства сегодня: мир и Россия (философско-хозяйственный аспект): Монография. 2016.
- Предпринимализм: мир и Россия (Философско-хозяйственный аспект). часть 1. ЮРИУ РАНХиГС, 2017.
- Российское перестроение: неоэкономика, неоиндустриализация, неодирижизм / Под ред. Ю. М. Осипова, И. Р. Бугаяна, Е. С. Зотовой. М., Ростов н/Д., 2017, 378 с.
- Современное предпринимательство и менеджмент:соотношение и мера: Монография, М., Изд-во «Перо», 2012, 220 с.
- Россия на пути к России: концептуальный поиск и хозяйственная стратегия / Под ред. Ю. М. Осипова, И. Р. Бугаяна, Е. С. Зотовой. По итогам международной научной конференции (5—7 декабря 2017 г., экономический факультет МГУ имени М. В. Ломоносова). М.: Креативная экономика, 2018, 458 с.
- И. Р. Бугаян. Влияние технократических тенденций на изменение субординации факторов производства, субъектов власти, политических целей и элит / Сборник - "Россия: вибрирующие горизонты". М., 2019, С.131-140.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
|