Իզաբելա Յոլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելա Ռուբենի Յոլյան
Ծնվել է1928 մարտի 12
ԾննդավայրԳորիս
Մահացել էփետրվարի 13, 1996(1996-02-13) (տարիքը 67)
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1944), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1949) և Մոսկվայի կոնսերվատորիա (1952)
Մասնագիտություներաժշտագետ
ԾնողներՌուբեն Յոլյան

Իզաբելա Ռուբենի Յոլյան (մարտի 12, 1928(1928-03-12), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 13, 1996(1996-02-13), Մոսկվա, Ռուսաստան), հայ երաժշտագետ։ Արվեստաբանության թեկնածու (1954)։ Արվեստագիտության դոկտոր (1986)։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

Վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Յոլյանի դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելա Յոլյանը ծնվել է Գորիս քաղաքում։ 1944 թվականին ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժինը, 1949 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 1952 թվականին՝ Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1948-1949 թվականներին եղել է Երևանի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի ասիստենտ, 1966 թվականից՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող։ 1956-1959 թվականներին դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1954 թվականից՝ արվեստաբանության թեկնածու։ 1970 թվականին դասախոսություն է կարդացել Իրաքի կոնսերվատորիայում։ Զբաղվել է հայրենի և արտասահմանյան արևելքի երաժշտական մշակույթի ուսումնասիրությամբ[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալեքսանդր Հարությունյան», 1962, ռուսերեն։
  • «Գրիգոր Եղիազարյան», 1968։
  • «Կոմիտաս», 1969, հայերեն[2]
  • Արևելքի ավանդական երաժշտության ուսումնասիրության մեթոդաբանության որոշ հարցեր // Ասիայի և Աֆրիկայի գեղարվեստական մշակույթ, Մոսկվա, 1986։
  • «Արաբական աշխարհի ժողովրդական երաժշտություն», 1990։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]