Իդրիսա Գեյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդրիսա Գեյե
ֆր.՝ Idrissa Gana Gueye
Գեյեն 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Իդրիսա Գանա Գեյե
Ազգությունը սենեգալցի
Քաղաքացիությունը Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 174 սմ
Քաշ 66 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 17
Պատանեկան կարիերա
2003-2008 Սենեգալ Դիամբարս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2015 Ֆրանսիա Լիլ 134 (5)
2008-2011   Ֆրանսիա Լիլ B 55 (2)
2015-2016 Անգլիա Աստոն Վիլա 35 (1)
2016-ներկա Անգլիա Էվերթոն 43 (1)
Ազգային հավաքական
2011 Սենեգալ Սենեգալ 46 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 29, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 7, 2017

Իդրիսա Գանա Գեյե (ֆր.՝ Idrissa Gana Gueye, սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[1][2][3], Դակար, Սենեգալ), սենեգալցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Էվերթոն»-ի և Սենեգալի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իդրիսա Գեյեն իր կարիերան սկսել է սենեգալական «Դիամբարս»-ի կազմում։

2008 թվականին Գեյեն միացել է ֆրանսիական «Լիլ»-ի երիտասարդական թիմին[4]։ 2010-11 մրցաշրջանից սկսած նա հանդես է եկել թիմի հիմնական կազմում և մասնակցել է Լիգա 1-ի հանդիպումներին։

«Աստոն Վիլա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 10-ին Իդրիսա Գեյեն տեղափոխվել է անգլիական «Աստոն Վիլա»[5][6][7]։ Տրանսֆերը արժեցել է 9 միլիոն եվրո, իսկ Գեյեն թիմի հետ կնքել է 4 գտարվա պայմանագիր։

Անգլիական թիմի կազմում նա իր նորամուտը նշել է 2015 թվականի օգոստոսի 8-ին՝ «Բորնմութ»-ի դեմ խաղում[8]։ Թիմի կազմում իր առաջին և միակ գոլը նա խփել է «Վիկոմբ Վանդերս»-ի դեմ խաղում[9] :

«Էվերթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 2-ին 7.1 միլիոն եվրոյի դիմաց Իդրիսա Գեյեն տեղափոխվել է «Էվերթոն» ։

Թիմի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 25-ին՝ «Սանդերլենդ»-ի դեմ կայացած խաղում[10]։ Եվրոպական մրցաշարերում իր առաջին գոլը Իդրիսան խփել է Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հայդուկ Սպլիտ»-ի դեմ խաղում, որը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 17-ին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեյերն Սենեգալի ազգային հավաքականում սկսել է հանդես գալ 2011 թվականին։ Նա մասնակցել է 2012 թվականի Օլիմպիական խաղերին, 2015 և 2017 թվականների Աֆրիկայի գավաթի խաղարկություններին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Սենեգալ 2011 1 0
2012 6 0
2013 6 0
2014 5 0
2015 9 0
2016 7 0
2017 12 1
Արդյունք 46 1

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի առաջնության չեմպիոն - 2010-11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Profile». Everton F.C. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. «Breaking news: Villa sign Gueye». Aston Villa F.C. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  6. «Idrissa Gueye: Aston Villa sign Lille midfielder for undisclosed fee». BBC Sport. 2015 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  7. «Aston Villa midfielder Idrissa Gueye admits club's desire to sign him helped him ignore from Southampton and Marseille». Daily Mail. Վերցված է 2017 թ․ հուլիսի 1-ին.
  8. Կաղապար:Cite
  9. Կաղապար:Cite
  10. «nEverton 2-0 Sunderland». BBC. 2017 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդրիսա Գեյե» հոդվածին։