Jump to content

Իասիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իասիոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
Երևի համընկնում էEetion?[1]
ՀայրԶևս[2][3]
ՄայրԷլեկտրա[2][3]
ԶավակներՊլուտոս[4], Corybas?, Ֆիլոմելուս և Ատալանտա

Իասիոն (հին հունարեն՝ Ἰασίων), հին հունական դիցաբանությունում[5] Զևսի և Էլեկտրա աստղաբույլի որդին[6], Դարդանի եղբայրը, Դեմետրայի սիրելին։ Հին աշխարհում հողագործության աստվածություն։ Որոշ լեգենդների համաձայն Իասիոնը հանձիպեց իրեն սիրահարված Դեմետրային երեք անգամ այրված դաշտում` Կրետե կղզու վրա։ Դրա համար Զևսը նրան սպանեց։ Իասիոնի մահօիս հետո Դեմետրայի վիշտն այնքան մեծ էր, որ նա հրաժարվեց բերք տալ մարդկանց։ Այդ ժամանակ Օլիմպոսի աստվածները թույլ տվեցին Իասիոնին ամեն օր դուրս գալ ստորեկրյա թագավորությունից և հետ վերադառնալ երկիր` Դեմետրայի մոտ։ Այս լեգենը նման է Պերսեփոնեի առևանգման մասին լեգենդին և նրան երկիր վերադարձնելուն։ Իասիոնի վերադարձը երկիր խորհրդանշում է տարվա եղանակների փոփոխությունը։ Դեմետրայի և Իասիոնի կապից ծնվեց Պլուտոսը (հարստության և առատության աստվածը), վերջինս նրանցից ստացավ նրանցից հացահատիկի սերմեր և սովորեցրեց մարկանց հող մշակել։ Լեգենդի մեկ այլ տարբերակում ասվում է, որ Իասիոնը Հարմոնիայի` Կամդայի կնոջ եղբայրն էր, ում հարսանիքի ժամանակ էլ նա հանդիպեց Դեմետրային[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gundel W. Iasion (գերմ.) // Kategorie:RE:Band IX,1 — 1914.
  2. 2,0 2,1 Любкер Ф. Iasion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 654.
  3. 3,0 3,1 Н. О. Язион (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLI. — С. 513.
  4. Любкер Ф. Plutus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1064.
  5. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.477, Любкер Ф. Реальный словарь классических древностей. — М., 2001. В 3 т. Т. 2. С. 163
  6. Гигин. Мифы 250
  7. Анастасия, Александрова. «Мифологическая энциклопедия: Герои мифов и легенд: Иасион». myfhology.info. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.