Ժորժե Աֆոնսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորժե Աֆոնսու
Jorge Afonso
Ծնվել էմոտ 1470
Վախճանվել էմոտ 1540[1][2]
Մահվան վայրԼիսաբոն, Պորտուգալիա[3]
Քաղաքացիություն Պորտուգալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներGregório Lopes?, Garcia Fernandes? և Gaspar Vaz?
Պաշտոնպալատական նկարիչ
ԱզգականներFrancisco Henriques? և Gregório Lopes?
 Jorge Afonso Վիքիպահեստում

Ժորժե Աֆոնսու (պորտուգալերեն՝ Jorge Afonso, մոտ 1470 - մոտ 1540[1][2], Լիսաբոն, Պորտուգալիա[3]), Վերածննդի դարաշրջանի պորտուգալացի նկարիչ։

Ժորժե Աֆոնսուն 1508 թվականին դարձել է Պորտուգալիայի թագավոր Մանուել Առաջինի, 1529 թվականին՝ Ժուան Երրորդի պալատական նկարիչը։ Աֆոնսուի նկարչական արվեստանոցը գտնվել է Լիսաբոնում՝ Սանտու Դոմինգու եկեղեցու մոտ։ Այդ արվեստանոցում է մասնագիտացել պորտուգալացի արվեստագետների մի ամբողջ սերունդ․ Քրիստաբալ դե Ֆիգեյռեդու, Գարսիա Ֆեռնանդուշ, Ժորժե Լեալ և այլք[4]։

Ժորժե Աֆոնսուն նաև հայտնի է որպես կրոնական, եկեղեցական նկարիչ։ Ժուան Երրորդի այրու և Մանուել Առաջինի քրոջ՝ Լեոնորա թագուհու հանձնարարությամբ պատկերազարդել է Լիսաբոնում գտնվող Մադրե դե Դեուս եկեղեցին։

1520- 1530 թվականներին Լեոնորա թագուհու պատվերով Սետուբալեում գտնվող կուսանոցի խորանի համար ստեղծել է 14 պատկերազարդ տախտակ։ Աֆոնսուի որմնանկարները կարելի է տեսնել նաև Թոմարում գտնվող կուսանոցի կլոր եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժե Աֆոնսու» հոդվածին։