Ժենյա Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժենյա Հարությունյան
Ի ծնեԺենյա Հարությունյան
Ծնվել էփետրվարի 19, 1920(1920-02-19)
ԾննդավայրԵրևան
Վախճանվել էսեպտեմբերի 7, 2006(2006-09-07) (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԳեղարվեստական ուսումնարան (1939)
Մասնագիտություննկարչուհի
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
Ժենյա Հարությունյան Վիքիդարանում

Ժենյա (Եվգենիա) Արմենակի Հարությունյան (փետրվարի 19, 1920(1920-02-19), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - սեպտեմբերի 7, 2006(2006-09-07), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1942)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, ապա սովորել է Մոսկվայի գեղարվեստա-արդյունաբերական բարձրագույն ուսումնարանում։ 1950 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում և որոշ ժամանակ սովորել Մոսկվայի ասպիրանտուրայում։ 1942 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1941-1946 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական թատրոնում և «Տասսի պատուհաններ»-ում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Մահացել է Երևանում[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա գործերից են՝

  • «Հեծելազորը»
  • «Նորեկը»
  • «Ձուլարանում»
  • «Գերազանցիկը»
  • «Թութունի չորացումը»
  • «Կամոյի փախուստը»
  • «Մաքսիմ Գորկին և Լունաչարսկին Կապրի կղզում»

Դիմանկարներ՝

Կատարել է մի շարք գրքերի նկարազարդումներ։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Женя Арутюнян (буклет), Ереван, 1972 г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Ժենյա Հարությունյանի աշխատանքներից ՀԱՊ-ում
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Ժենյա Հարությունյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.