Ժելկո Լյուբենովիչ
Անձնական տվյալներ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Սերբիա | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1981[1] (43 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Բելգրադ, ՀՍՖՀ[2] | ||||||||
Հասակ | 183 սմ | ||||||||
Քաշ | 77 կգ | ||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ | Զարյա (Լուգանսկ) | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժելկո Լյուբենովիչ (սերբ.՝ Жељко Љубеновић, հուլիսի 9, 1981[1], Բելգրադ, ՀՍՖՀ[2]), սերբ ֆուտբոլիստ, «Զարյա» (Լուգասկ) ակումբի կիսապաշտպան։
Կենսագրության
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդես է եկել «Պարտիզան» և ՕՖԿ ակումբների երիտասարդական թիմերում[3]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է ՕՖԿ-ում[3]։ Դրանից հետո խաղացել է «Մլադոստ» (Լուկիչևո) և «Մլադենովաց» ակումբներում[3]։ Եղել է Սերբիայի առաջին լիգայի լավագույնն խաղացողներից և տեղափոխվելու առաջարկներ է ստացել «Վոժդովաց», «Սմեդերևո», «Չուկարիչկի», ինչպես նաև Հարավային Կորեայի և Հոնկոնգի ակումբներից[3]։ Սակայն տեղափոխվել է Զրենյանինի «Պրոլետեր» ակումբ և դարձել թիմի հիմնական խաղացող մարզիչ Ժարկո Սոլդոյի օրոք[3]։ 2005 թվականին հանդես է եկել Կուլայի «Հայդուկ» ակումբում
2006 թվականի ձմռանը տեղափոխվել է Կրիվոյ Ռոգի «Կրիվբաս» ակումբ՝ կնքելով երեք տարվա պայմանագիր[3]։ Ուկրաինայի առաջնությունում իր նորամուտը կատարել է 2006 թվականի մարտի 12-ին Կիևի «Արսենալ» ակումբի դեմ խաղում (1:2)[4]։ 2005/06 մրցաշրջանի արդյունքներով «Կրիվբասը» բարձրագույն լիգայի տասնվեց ակումբների շարքում զբաղեցրել է 14-րդ տեղը և մրցաշրջանի ընթացքում ունեցել է ֆինանսական խնդիրներ[3]։
2006 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Սիմֆերոպոլի «Տավրիա» ակումբի հետ[5]։ Բարձրագույն լիգայի թիմում իր նորամուտը կատարել է 2006 թվականի նոյեմբերի 5-ին Լուգանսկի «Զարյա» ակումբի դեմ արտագնա խաղում (1:0)[6]։ Լյուբենովիչը դաշտ է դուրս եկել հանդիպման 61-րդ րոպեին՝ փոխարինելով Վյաչեսլավ Վիշնևսկուն։ 2006/07 մրցաշրջաում Տավրիան հասել է մինչև Ուկրաինայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Դոնեցկի «Շախտյորին»։ Բրազիլացի Էդմարի հեռանալուց հետո Ժելկոն դարձել է թիմի լավագույն կիսապաշտպաններից մեկը և իր վրա է վերցրել առաջնորդի գործառույթները, ինչպես նաև հիմնականում ինքն է իրականացրել տուգանային հարվածները[7][8]։
2008 թվականի հունիսին Մարկո Դևիչի օրինակով ցանկություն է հայտնել խաղալ Ուկրաինայի ազգային հավաքականում[7]։
2008 թվականի ամռանը «Տավրիայի» կազմում մասնակցել է Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը։ Մոլդովական «Տիրասպոլ» ակումբի դեմ առաջին արտագնա խաղն ավարտվել է ոչ-ոքի (0:0)[9]։ Լոկոմոտիվ մարզադաշտում անցկացված երկրորդ խաղում տավրիան հաղթել է (3:1)[10], իսկ Լյուբենովիչը խփել է առաջին գոլը՝ գրավելով Սերգեյ Ժուրիկի պաշտպանած դարպասը։ Հաջորդ փուլում «Տավրիան» երկու հանդիպումների արդյունքում պարտվել է ֆրանսիական «Ռեն» ակումբին։ Ընդ որում՝ պատասխան խաղում «Տավրիան» պարտվել է 11 մետրանոցներով (9:10)[11]։ 2009 թվականի մայիսին ֆուտբոլիստը Տավրիայի հետ պայմանագիրը երկարաձգել է 2 տարով[12]։ Լյուբենովիչը դարձել է «Տավրիայի» լավագույն խաղացող 2009/10 մրցաշրջանի առաջին կեսում ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով[13]։ 2011/12 ձմեռային միջմրցաշրջանում մարզիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Ժելկոն ստիպված է եղել «Տավրիայից» տեղափոխվել «Ալեքսանդրիա», որի հետ կնքել է եռամսյա պայմանագիր մինչև 2 տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Սակայն «Ալեքսանդրիայի»՝ Պրեմիեր լիգայից դուրս մնալուց հետո Լյուբենովիչը դարձել է ազատ գործակալ[14]։ Շուտով նա 2 տարով պայմանագիր է կնքել Լուգանսկի «Զարյա» ակումբի հետ[15]։ Նոր ակումբի կազմում ֆուտբոլիստն իր նորամուտը կատարել է Ուկրաինայի առաջնության 2012/13 մրցաշրջանի առաջին փուլի Զապորոժիեի «Մետալուրգ» ակումբի դեմ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ Լուգանսկի թիմի[16];
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուկրաինայի գավաթակիր (1) - 2009/10
- Ուկրաինայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) - 2015/16
- Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակիր (1) - 2016/17
- Մաքսիմ Շացկիխի գավաթի անդամության թեկնածու - 48 գոլ
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժելկո Լյուբենովիչի կնոջ անուննը Բոյանա է։ Նրանք ունեն 1 դուստր և նախկինում ապրել են Սիմֆերոպոլում[8]։ 2012 թվականին, երբ սկսել է խաղալ «Զարյա» ակումբում, ընտանիքի հետ տեղափոխվել է Լուգանսկ[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 2,0 2,1 2,2 allplayers.in.ua (ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Биография на официальном сайте Желько Любеновича» (ռուսերեն). zeljkoljubenovic.com. Վերցված է 26.12.2009-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=unknown-host
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Протокол матча» (ռուսերեն). UA-Футбол. 12.03.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ ««Таврия» подписала двоих сербов» (ռուսերեն). UA-Футбол. 17.07.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Протокол матча» (ռուսերեն). Football.ua. 05.11.2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ 7,0 7,1 «Любенович: «Готов был принять украинское гражданство»» (ռուսերեն). Football.ua. 10.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ 8,0 8,1 «Любенович: «Готовим „Шахтёру" „сюрпризы"»» (ռուսերեն). Football.ua. 10.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Протокол матча» (ռուսերեն). UA-Футбол. 05.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Протокол матча» (ռուսերեն). UA-Футбол. 13.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Протокол матча» (ռուսերեն). UA-Футбол. 26.07.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Любенович — ещё на два года в «Таврии»!» (ռուսերեն). UA-Футбол. 30.05.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 26.12.2009-ին.
- ↑ «Желько Любенович — лучший игрок «Таврии» осенней части сезона 2009/2010» (ռուսերեն). Официальный сайт ФК «Таврия». 02.01.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 6.1.2010-ին.
- ↑ «Таврия рассталась с одним из своих лидеров» (ռուսերեն). sport.bigmir.net. 28.02.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 21.07.2012-ին.
- ↑ «Любенович подписал с "Зарей" контракт на два года» (ռուսերեն). terrikon.com. 04.06.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 21.07.2012-ին.
- ↑ «Заря стартует с победы» (ռուսերեն). football.ua. 14.07.2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 21.07.2012-ին.
- ↑ Желько Любенович: “Луганск понравился и скучать по морю не буду”
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը UEFA կայքում Արխիվացված 2015-10-22 Wayback Machine (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը «Զարյայի» պաշտոնական կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2019-09-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժելկո Լյուբենովիչ» հոդվածին։ |
|