Ժան-Մարկ Բոսման
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Բելգիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1964[1][2] (59 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելգիա, Լիեժ | ||
Հասակ | 172 սմ | ||
Դիրք | Կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժան-Մարկ Բոսման (ֆր.՝ Jean-Marc Bosman, հոկտեմբերի 30, 1964[1][2], Լիեժ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Նա հայտնի է դարձել իր դատական գործընթացներով, ինչի արդյունքում եվրոպական ֆուտբոլում ամբողջությամբ փոխվել է տրանսֆերային համակարգը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան-Մարկ Բոսմանը իր կարիերան սկսել է Լիեժի «Ստանդարտ» ակումում։ Այնտեղ նա անցկացրել է 5 սեզոն, մասնակցելով 86 հանդիպման և խփելով 3 գոլ։ 1985/86 մրցաշրջանում Բոսմանը ակումբի հետ գրավել է երրորդ տեղը Բելգիայի առաջնությունում, իսկ 1983/84 և 1987/88 թվականներին հասել է Բելգիայի գավաթի եզրափակիչ։ Միաժամանակ նա հանդես է եկել Բելգիայի երիտասարդական հավաքականում, եղել է թիմի ավագը[3]։
1988 թվականին Բոսմանը տեղափոխվել է «Լիեժ» ակումբ, որը խաղացողի տրանսֆերի համար վճարել է 66 հազար ֆունտ ստերլինգ[3]։ Նա երկու տարվա պայմանագիր է կնքել 120 հազար բելգիական ֆրանկ աշխատավարձով։ Պայմանագրի ավարտից հետո ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Դանկերկ, որն առաջարկել էր նրան մեկ տարվա պայմանագիր՝ 100 հազար բելգիական ֆրանկ աշխատավարձով։ Սակայն Լիեժը, համաձայն այն ժամանակ եվրոպական ֆուտբոլում գործող օրենսդրության, առաջարկեց երկարաձգել պայմանագիրը աշխատավարձի 60%-ով, ապա 75%-ով (30 հազար ֆրանսիական ֆրանկ) կրճատմամբ, ինչը նվազագույնն էր Բելգիայի առաջնության համար։ Երբ կիսապաշտպանը մերժեց առաջարկը, «Լիեժը» հայտնեց նրա տրանսֆերի մասին և տրանսֆերի համար պահանջեց 11,743 միլիոն բելգիական ֆրանկ (մոտ 1 միլիոն դոլար)[4]։
Այնուհետև 1990 թվականի օգոստոսին Ժան-Մարկը փաստաբան Ժան Լուի Դյուպոնի[4] միջոցով դիմեց դատարան։ Նա պահանջում էր փոխել օրենսդրությունը, ըստ որի ակումբը կարող էր գումար ստանալ խաղացողի տրանսֆերի համար՝ ունենալով միայն ժամկետանց պայմանագիր։ Հետագայում փոփոխություններ են պահանջվել ամբողջ ակումբային ֆուտբոլի համար, ներառյալ ՈՒԵՖԱ-ի քվոտաները, ըստ որոնց ակումբը կարող էր ունենալ ոչ ավելի, քան երեք արտասահմանցի խաղացող (գումարած երկու «բնականացված»՝ նրանք, ովքեր խաղում են երկրում ավելի քան հինգ տարի)։
1995 թվականի դեկտեմբերի 15-ին գործը վերջնականապես վճռվեց Բոսմանի օգտին։ Ֆուտբոլիստը 500 հազար դոլար արժողությամբ փոխհատուցում, ևս 70 հազար դոլար նրա համար հավաքվել էր այլ ֆուտբոլիստների կողմից։ Բոսմանի գործով ընդունվեց նաև որ օտարերկրյա ֆուտբոլիստների սահմանափակումը չի կարող տարածվել Եվրամիության անդամ երկրների քաղաքացիների վրա։ Այսպիսով, «3+2 կանոնին» ենթարկվող «օտարերկրյա» ֆուտբոլիստներ սկսեցին համարվել միայն Եվրամիությունից դուրս եկածները։ Հետագայում այս կանոնը ևս վերանայվեց Սիմուտենկովի գործից հետո։
Չնայած դատական գործընթացում տարած հաղթանակին, ֆուտբոլիստի կարիերան այնքան էլ լավ չընթացավ. նա խաղում էր Ֆրանսիայի և Բելգիայի ցածր դիվիզիոնների փոքր թիմերում. «Օլիմպիկը» (Սեն-Քվենտին)՝ Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում, «Սեն-Դենին»՝ տարածաշրջանային լիգայում, «Օլիմպիկը» (Շարլերուա)՝ Բելգիայի երրորդ դիվիզիոնում և «Վիզե» ակումբը՝ Բելգիայի առաջնության սիրողական լիգայում[5]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսմանը ամուսնացած էր և այդ ամուսնությունից ունի մեկ դուստր։ Դժվարութնուններն իր անձնական կյանքում սկսվեցին այն բանից հետո, երբ Լիեժը հրաժարվեց վաճառել խաղացողին; Ֆուտբոլիստը մնաց առանց փողի, և ֆինանսապես ի վիճակի չէր վճարելու նույնիսկ բնակարանի վարձը։ Շուտով կինը լքեց նրան։
Ժան Մարկն իր ողջ ունեցվածքը թողել է նրան ու դստերը և տեղափոխվել ծնողների մոտ։ Այնտեղ նա նույնիսկ գիշերել է ավտոտնակում՝ չցանկանալով անհարմարություն պատճառել ծնողներին։ Այս ամենը շարունակվել է գրեթե երկուսուկես տարի[6]։
2013 թվականին Բոսմանը դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ 2011 թվականին իր այն ժամանակվա ընկերուհու և նրա դստեր վրա հարձակման համար, որն իբր տեղի էր ունեցել ընկերուհու կողմից իրեն ալկոհոլ լցնելուց հրաժարվելուց հետո[7]։
Ներկայումս Բոսմանը գործազուրկ է և ապրում է բացառապես Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի նվիրատվություններով[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Dictionnaire des Wallons (ֆր.) — Fédération Wallonie-Bruxelles, Institut Jules Destrée.
- ↑ 3,0 3,1 «Who is Jean-Marc Bosman?». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 4,0 4,1 «The Bosman case, EU law and the transfer system». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «E Bosman anticipo' l' euro del pallone». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «The Drama of Jean-Marc Bosman». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Jean-Marc Bosman sentenced to 1 year in prison for assaulting ex-girlfriend...and €275 fine». 101 Great Goals. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Rumsby, Ben (2015 թ․ դեկտեմբերի 14). «Jean-Marc Bosman 20 years on: He paid a heavy price for beating the system, now he wants to end it for good». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 3-ին.
{{cite news}}
: Text "www.telegraph.co.uk" ignored (օգնություն)