Բրատելին ծնվել է ՆորվեգիայիՎեստֆոլդֆյուլքեիՆյոտերյոյում, որտեղ էլ հաճախել է դպրոց։ Այն ավարտելուց հետո որոշ ժամանակ գործազուրկի կարգավիճակում է եղել։ Այնուհետև աշխատել է որպես սուրհանդակ, կետորսական նավի նավաստի, շինարար։ 1928 թվականին անդամագրվել է նորաստեղծ աշխատավորական կուսակցությանը և արդեն 1930 թվականին ընտրվել է որպես կուսակցության խորհրդի քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ֆաշիստա-գերմանական ուժերը գրավեցին Նորվեգիան, Բրատելին դարձավ կուսակցության հակաճգնաժամային խորհրդի նախագահ։ 1942 թվականին գերմանացիների կողմից ձերբակալվում է՝ համաձայն Ադոլֆ Հիտլերի ներկայացրած օրենքի, ըստ որի յուրաքանչյուր անձ, ով դեմ է ֆաշիստական գաղափարախոսությանը, պետք է ձերբակալվի։ 1943-1945 թվականներին եղել է նացիստական տարբեր ճամբարներում[7]։
Գերությունից ազատվելուց և Նորվեգիա վերադառնալուց հետո՝ 1945 թվականին Աշխատավորական միությունում դառնում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչ։ 1950 թվականին Օսլոյի տեղամասից ընտրվել է Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր՝ աշխատելով այնտեղ մինչև 1980 թվականը։ 1960—1963, 1963-1964 թթ. եղել է Նորվեգիայի տրանսպորտի նախարար, 1962 թվականին որոշ ժամանակով իրականացրել է Նորվեգիայի ֆինանսների նախարարի պարտականությունները։ 1971-1972 և 1973-1976 թթ. եղել է Նորվեգիայի վարչապետ։ 1970 թվականի հունիսին Նորվեգիան ցանկություն հայտնեց անդամագրվել Եվրոպական Միությանը, և Բրատելին նշանակվեց Նորվեգիայի կողմից բանակցությններ վարող։
Թրյուգվե Բրատելին համարվում էր հմուտ քաղաքական գործիչ։ Գրել է մի շարք ինքնակենսագրական և քաղաքական գրքեր։ Ֆաշիստական ճամբարի մասին նրա հեղինակած գիրքը Նորվեգիայում համարվում է բավականին հեղինակավոր գիրք։