Թիֆլիսի հայ դրամա
Թիֆլիսի հայ դրաման ստեղծվել է 1921 թվականին։ Թատրոնի դերասանական և ռեժիսորական կազմը անընդհատ փոխվում էր, այդ իսկ պատճառով ներկայացումները զգալիորեն տարբերվում էին մեկը մյուսից, որն էլ խանգարում էր միասնական ոճի ներկայացումներ ստեղծելուն։ 1930-ական թվականներին թատրոնը գտնվում էր դժվար վիճակում, քանի որ թույլ ներկայացումները վանում էին հանդիսատեսին։ 1932-1933 թվականներին թատերաշրջանում վերականգնվում են Արշակ Բուրջալյանի բեմադրություններից մի քանիսը՝ «Դատավճիռ», «Արյունոտ անապատ», «Անմեղ մեղավորները»։ Նոր բեմադրություններ են պատրաստում նաև Ստեփան Քափանակյանը և Ալեքսանդր Աբարյանը, սակայն թատրոնի կյանքում ոչինչ չէր փոխվում։
1936 թվականի մարտի 29-ին «Շահնամե» ներկայացումով բացվում է Թիֆլիսի հայ դրամայի նոր շենքը Հավլաբար թաղամասում։ Նոր բեմադրությունները զգալիորեն բարձրացրեցին թատրոնի հեղինակությունը։ Այդ գործում մեծ էր Ալեքսանդր Աբարյանի դերը։ 1937-1940 թվականներին նա բեմադրում է մի շարք պիեսներ՝ «Քանդած օջախ», «Թոնդրակեցիներ», «Թշնամիներ»։ Բազմաթիվ հաջող բեմադրություններով հանդես եկավ նաև Ֆերդինանդ Բժիկյանը։ Թատրոն է հրավիրվում նաև Լևոն Քալանթարը[1]։
Թատրոնի ռեժիսորները
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնում բեմադրված ներկայացումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դ. Գրադովի և Վ. Օռլովի «Հռոմի պապ»
- Ա. Զինոևի «Բամբակ»
- Գ. Գոարիկի և Պ. Գուրովի «Բուլղարիան կրակե օղակներում»
- Կ. Գորբունովի «Սառցահալ»
- «Իզրայիլ»
- «Երկու որբ»
- «Միմոս»
- «Տրիլբի»
- «Օվկիանոսից այն կողմ»
- «Անհայտ կինը»
- «Ապահարզանի անակնկալները»
- Դատավճիռ»
- «Արյունոտ անապատ»
- «Անմեղ մեղավորները»
- «Շահնամե», (1936 թ)
- Ն. Պոգոդինի «Արիստոկրատներ»
- Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ»
- «Ամպրոպ»
- Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»
- «Քանդած օջախ»
- «Թոնդրակեցիներ»
- «Թշնամիներ»
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.