Թիմունը և միաժանին
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | հեքիաթ |
Ռեժիսոր | Նատալյա Օռլովա |
Պրոդյուսեր | Տենգիզ Սեմյոնով |
Երկիր | Ռուսաստան |
Ընկերություն | Անիմոս |
Տևողություն | 13 րոպե |
Թվական | 2001 |
Թիմունը և միաժանին, 2001 թվականին «Անիմոս» ստուդիայում նկարահանված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի պատվիրատուն բրիտանական BBC հեռուստաընկերությունն է։ Ռեժիսոր Նատալյա Օռլովան մուլտֆիլմը ստեղծել է «Աշխարհի ժողովուրդների հեքիաթների» շրջանակներում, կանադական էսկիմոսների հեքիաթների մոտիվներով։
Ֆիլմը մասնակցել է Սուզդալ - 2002 փառատոնի մրցութային ծրագրին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադայի հյուսիսում ապրում էր էսկիմոսների ընտանիքը՝ ամուսինը, կինը, նրանց կույր որդին՝ Թիմունը, փոքր աղջիկը և կնոջ քույրը՝ մորաքույր Թիմունան։ Ցանկացած եղանակի մորաքույրը թափառում էր ծովափին և ինչ-որ պահ զգում է ծովի կանչը, սուզվում է ծովում և վերածվում միաժանու։ Այդ ժամանակ նա կանչում է Թիմունին, նստեցնում իր մեջքին և միասին լողում են դեպի ծովը։ Մինչ նրանք լողում էին Թիմունի տեսողությունը վերականգնվում է։ Այդ ժամանակ մորաքույրը տղային հետ է վերադարձնում ծնողների մոտ, իսկ ինքը ընդմիշտ հեռանում է ծով։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
ռեժիսոր | Նատալյա Օռլովա |
սցենարիստ | Նայջել Ֆորդ |
նկարիչ-բեմադրող | Սոֆյա Կրավցովա |
անիմատորներ | Դմիտրի Նովոսյոլով, Սերգեյ Գլագոլև |
օպերատորներ | Իննա Պոդենշիկովա, Ալոքսանդր Չեխովսկի |
պրոդյուսեր | Թենգիզ Սեմյոնով |
կոմպոզիտորներ | Նայջել Բիխեմ-Պաուել, Բելլա Ռասել |
ձայնային օպերատոր | Ռոդ Հոուվիկ |
Փառատոններ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին անիմացիոն ֆիլմերի Սուզդալ-2002 7-րդ ռուսական բաց փառատոնին «Թիմունը և միաժանին» (ռեժիսոր Նատալյա Օռլովա)[1] մուլտֆիլմը գեղարվեստական բարձր պրոֆեսիոնալ լուծումների համար արժանացել է ժյուրիի մրցանակին
- 2002 թվականին Անսիի ԱՖՄՓ հեռուստատեսային ֆիլմեր կատեգորիայի մրցանակի[2]
- 2002 թվականին 9-րդ «Կրոկ» ԱՖՄՓ-ին «Հեռուստասերիալներ» կատեգորիայում արժանացել է դիպլոմի[3]
- 2002 թվականին «Արյոնկայի» 6-րդ համառուսաստանյան տեսողական արվեստ փառատոնում անիմացիոն ֆիլմեր մրցույթում ստացել է ժյուրիի մրցանակը[4]։
Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը թողարկվել է DVD սկավառակով «Ճանապարհորդություն հեքիաթների աշխարհում» մուլտֆիլմների ժողովածուում[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Тимун и нарвал մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Тимун и нарвал» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Тимун и нарвал» на сайте animos.ru
- Timoon and the Narwahl(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|