Jump to content

Թզուկ Քիթը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թզուկ Քիթը
գերմ.՝ Zwerg Nase
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Թվական1827

Քիթ թզուկ (գերմ.՝ Der Zwerg Nase), գերմանացի գրող Վիլհելմ Հաուֆի ամենահայտնի հեքիաթներից մեկը։ Ընդգրկված է «Ալեքսանդր շեյխը և նրա ստրուկները» ժողովածուում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի մի անհայտ քաղաքում ապրում էր կոշկակար։ Նրա կին Հաննան և որդի Յակովը շուկայում բանջարեղեն են վաճառում։ Մի անգամ, երբ նրանց է մոտենում մի այլանդակ ծեր կին և սկսում վատաբանել ապրանքը, Յակովը զայրանում է նրա ասածների վրա և ծաղրում պառավ կնոջ արտաքինը։ Դրանից հետո պառավը խոստանում է, որ տղան նույնպես կդառնա այնպիսին, ինչպիսին ինքն է։ Պարզվում է, որ այդ կինը վհուկ է, և նրան անվանում են Քրեյթերուեյս (գերմ. Kräuterweiss - բույսերից գլուխ հանող)։ Երբ Յակովը վհուկին օգնում է տանել գնումները, նրա տանը տեսնում է մարդակերպ ծովախոզուկներ և սկյուռիկներ։ Քրեյթերուեյսը կերակրու է նրան համեղ ապուրով։

Նա քնում է և երազում տեսնում, որ ինքը յոթ տարի ծառայում է պառավին սկյուռի կերպարանքով և անգամ դառնում հիանալի խոհարար։ Երբ Յակովն արթնանում է և վերադառնում շուկա, պարզվում է, թե իսկապես անցել է յոթ տարի, իսկ ինքը վերածվել է այլանդակ քթով թզուկի։ Ծնողները նրան չեն ճանաչում և չեն հավատում։

Այդ ժամանակ Յակովն աշխատանքի է անցում համադամասեր հերցոգի մոտ որպես խոհարարի աշակերտ (իբրև փորձություն նա պատրաստում է դանիական արգանակ՝ համբուրգյան կարմիր խմորագնդիկներով)։ Հերցոգն ուտում է նրա եփած կերակուրը և գովում։

Մի անգամ Թզուկ Քիթը, ինչպես նրան սկսել էին անվանել, շուկայից գնում է Միմի սագին (որն իրականում կախարդված աղջիկ էր)։ Սագն օգնում է նրան պատրաստել «թագուհու կարկանդակ» հերցոգի և նրա հյուրի՝ իշխանի համար, ինչպես նաև գտնել դրա համար լավագույն համեմունքը՝ «բարի փռշտոց» (գերմ. Niesmitlust — փռշտա՛ հաճույքով), որը տեսելով՝ Յակովը ճանաչում է այն նույն ապուրի բաղադրամասը։ Իր սենյակում նա հոտ է քաշում խոտից և վերադառնում իր նախկին տեսքին։

Սկզբում նրանք գնում են Միմիի հոր՝ կախարդ Վետտերբոկի մոտ, որը շներհակալություն է հայտնում Յակովին։ Վերջինս վերադառնում է ծնողների մոտ բավական գումարով։ Իսկ հերցոգը պատերազմ է հայտարարում Իշխանին (դա «բուսական պատերազմ» էր), բայց հետո խաղաղություն կնքվեց՝ «կարկանդակի հաշտությունը»։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորած էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ համացանցի օգտատերերի հուշերի՝ 1980-ական թվականներին խորհրդային հեռուստատեսությամբ ցուցադրվել է «Աղքատ Յակովի մասին լեգենդը» կամ «Յակովի դաստիարակչական պատմությունը», որը սարսափեցրել է բազմաթիվ հեռուստադիտողների իր անելանելիության ճնշող մթնոլորտի պատճառով։ Նրա գոյությունը հաստատող փաստաթղթերը ներկայում չկան[1][2][3], իսկ կորած էկրանավորման մասին պատմությունը գրեթե քաղաքային լեգենդ է դարձել։

Բեմադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թզուկ Քիթը — բեմադրությունը՝ Ս․ Վասիլևսկու, երաժշտությունը՝ Յու․ Բուցկոյի, Ձայնապնակների Մելոդիա ընկերություն, ԽՍՀՄ, 1980 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Позднесоветская легенда о Жути». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  2. Дети Карлика Носа
  3. Почему мы помним о том, чего не было?

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թզուկ Քիթը (հեքիաթ)» հոդվածին։