Թերի մարդու խոստովանությունը
Թերի մարդու խոստովանությունը ճապ.՝ 人間失格 | |
---|---|
Հեղինակ | Օսամու Դաձայ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | ճապոներեն |
Լեզու | ճապոներեն |
Կերպար(ներ) | Օբա Յոդզո |
Նախորդ | Բալ |
Հաջորդ | Գուդբայ |
Կազմի հեղինակ | Ռոդրիգո Կորալ |
Երկիր | Ճապոնիա |
Հրատարակված է | Tenbō? |
Հրատարակման տարեթիվ | 1948 |
OCLC | 1154182 |
Թերի մարդու խոստովանությունը (ճապ.՝ 人間失格 Ningen Shikkaku), թարգմանվել է նաև որպես Որակազրկված որպես մարդ՝ ճապոնացի գրող Օսամու Դաձայի 1948 թվականի վեպ։ Այն պատմում է մի մարդու մասին, ով ի վիճակի չէ բացահայտելու իր իրական անձը ուրիշներին, և ով, փոխարենը, վերածում է իր կյանքը դատարկ կատակերգության՝ հետագայում վերածվելով այն ալկոհոլիզմի և թմրանյութերի չարաշահման կյանքի՝ մինչև իր վերջնական անհետացումը։ Բնօրինակի վերնագիրը թարգմանվում է որպես Որակազրկված որպես մարդ[1] կամ Ձախողված մարդ[2]։ Գիրքը լույս է տեսել Դաձայի ինքնասպանությունից մեկ ամիս անց[2]։ Թերի մարդու խոստովանությունը-ը համարվում է հետպատերազմյան ճապոնական գրականության դասական[3], և Դաձայի գլուխգործոցը[4], որը մեծ հայտնիություն է վայելում երիտասարդ ընթերցողների շրջանում[5]։ Այն համարվում է երկրորդ ամենավաճառվող վեպը Shinchōsha հրատարակչության կողմից՝ առաջին տեղը զիճելով Սոսեկի Նացումեի «Կոկորո»-ին։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերի մարդու խոստովանությունը պատմվում է նոթատետրերի տեսքով, որոնք թողել է գլխավոր հերոսը՝ Օբա Յոդզոն (ճապ.՝ 大庭葉蔵): Սրանք բաժանված են երեք գլուխների, որոնք ներկայացնում են Օբայի կյանքը վաղ մանկությունից մինչև քսան տարեկանների վերջը։ Նոթատետրերը գրված են նախաբանով, իսկ վերջաբանը անանուն պատմողի կողմից, որին ընդհանուր ծանոթը տալիս է Օբայի տետրերը գրվելուց տասը տարի անց։
Առաջին նոթատետր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուժած լինելով օտարության և այլության ինտենսիվ զգացումից և գրեթե անհնարին համարելով հասկանալ նրանց, ովքեր շրջապատում են իրեն, Օբան վաղ տարիներին դիմում է ծաղրածության՝ միջանձնային հարաբերություններ հաստատելու համար։ Օբան առանձնացված է մարդկանցից՝ նկարագրելով նրանց որպես հիմարների և միշտ շփոթված է լինում մարդկանց կողմից։ Նա նաև բազմիցս նկարագրում է, որ իր չարաճճիությունները մարդկանց չբարկացնելու և նկատողություններից խուսափելու համար լուրջ չընդունվելու միջոց է։
Երկրորդ նոթատետր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբան ավելի ու ավելի է անհանգստանում իր պահվածքի թափանցելիությունից, երբ նրա համադպրոցական Տակեյչին նկատում է իր կեղծավորություններից մեկը։ Օբան ընկերանում է նրա հետ, որպեսզի Տակեյչիին թույլ չտա բացահայտել իր գաղտնիքը։ Ոգեշնչված Վան Գոգի նկարից, որը նրան ցույց է տալիս Տակեյչին, նա սկսում է նկարել՝ արվեստի միջոցով արտահայտելու իր ներքին տառապանքը։ Օբան նկարում է ինքնադիմանկար, որն այնքան սարսափելի է, որ նա չի համարձակվում այն ցույց տալ ոչ մեկին, բացի Տակեյչիից, ով կանխագուշակում է նրան որպես մեծ նկարչի ապագա։
Ավագ դպրոցն ավարտելուց հետո Օբային ուղարկում են Տոկիո՝ համալսարանում սովորելու։ Նկարիչ Հորիկիի ազդեցության տակ, ում նա հանդիպում է նկարչության դասի ժամանակ, Օբան սկսում է խմելու և ծխելու կյանքը, և հաճախում կոմունիստական ժողովներին՝ չլինելով հավատարիմ հետևորդ։ Ամուսնացած կնոջ հետ գիշերելուց հետո նա փորձում է շինջու (կրկնակի ինքնասպանություն) գործել նրա հետ՝ խեղդվելով։ Նա ողջ է մնում, իսկ կինը մահանում է՝ թողնելով նրան մեղավորության տանջալի զգացումով։
Երրորդ նոթատետր. Առաջին մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբան հեռացվում է համալսարանից և անցնում ընտանիքի ընկերոջ խնամքի տակ։ Նա փորձում է նորմալ հարաբերություններ ունենալ միայնակ մոր հետ՝ որպես փոխնակ հայր ծառայելով նրա փոքրիկ աղջկան, բայց շուտով նա վերադառնում է խմելու սովորություններին և մարդկության հանդեպ ունեցած վախին և լքում ընտանիքը։ Այնուհետև նա ապրում է բարի տիկնոջ հետ, նախքան կհանդիպի Յոշիկոյին՝ երիտասարդ կնոջ հետ, ով ցանկանում է, որ նա դադարի խմել։
Երրորդ նոթատետր. Երկրորդ մաս[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր կյանքի վրա Յոշիկոյի հիմնավոր ազդեցության շնորհիվ Օբան դադարում է խմել և աշխատում է որպես ծաղրանկարիչ։ Այնուհետև հայտնվում է Հորիկին՝ Օբային նորից վերածելով ինքնակործանարար վարքով երիտասարդի։ Ավելի վատ, այն պահին, երբ նա վերհիշում է Դոստոևսկիի «Ոճիր և պատիժ»ը, մինչ նա Հորիկիի հետ քննարկում է հանցագործության հականիշի մասին, Յոշիկոն սեռական ոտնձգության է ենթարկվում ծանոթի կողմից։ Այս միջադեպի հետևանքով առաջացած սարսափն ու հուսահատությունը Օբային օտարում է կնոջից և տանում նրան ինքնասպանության ևս մեկ փորձի քնաբեր թմրամիջոցների միջոցով։
Հիվանդանոցից դուրս գրվելով, որտեղ նրան տեղափոխել էին ինքնասպանության փորձից հետո, Օբան դառնում է մորֆինի թմրամոլ։ Նրան փակում են հոգեբուժարանում և ազատ արձակվելուց հետո եղբոր օգնությամբ տեղափոխվում է մեկուսի վայր՝ պատմությունը եզրափակելով այն մեկնաբանությամբ, որ այժմ իրեն ոչ երջանիկ է զգում, ոչ էլ դժբախտ։
Ընդհանուր իմաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպը, որը պատմվում է առաջին դեմքով, դասակարգվում է կիսաինքնակենսագրական ժանրի ներքո, քանի որ գրքի հերոսները բոլորը գեղարվեստական են։ Վեպը ներկայացնում է հեղինակի կյանքում կրկնվող թեմաներ, այդ թվում՝ ինքնասպանությունը, սոցիալական օտարումը և դեպրեսիան[6]։ Ինչպես գլխավոր հերոս Յոզոն, Դաձայը կյանքի ընթացքում ինքնասպանության փորձ կատարեց ընդհանուր առմամբ հինգ անգամ՝ զուգընկերների հետ, մինչև որ ի վերջո հաջողվեց ինքնասպան լինել իր սիրելիի՝ Թոմի Յամազակի անունով մի կնոջ հետ[7]։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014-ին Թերի մարդու խոստովանությունը գրախոսության մեջ Ուիլյամ Բրեդբերին «The Japan Times»-ում այն անվանեց հավերժական վեպ՝ ասելով, որ «անհատի պայքարը՝ նորմալացող հասարակության մեջ տեղավորվելու համար, մնում է արդիական այսօր այնպես, ինչպես դա գրելու պահին էր»։ Նա նաև մատնանշեց, որ «բութ» ոճը հեռացնում է գիրքը իրական ինքնակենսագրականի տոնայնությունից՝ չնայած Դաձայիի անձնական կյանքին նմանություններին[8]։ Genji Press-ից Սերդար Եգուլալփը նշել է Դազայի ուժը գլխավոր հերոսի իրավիճակը պատկերելու հարցում՝ նկարագրելով վեպը որպես «մռայլ այնպիսի ձևով, որը և՛ ծայրահեղ է, և՛ տարօրինակ կերպով չպարտադրված»[9]։
Ժամանակակից վերլուծաբան Նաոկո Միյաջին առաջարկել է, որ Դաձայը տառապում էր բարդ հետտրավմատիկ սթրեսային խանգարումով գիրքը գրելիս[10]։
Հատկանշական ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019: Նինգեն Շիկկակու (ռեժ. Միկա Նինագավա)[11]
- 2019. Մարդկային կորած (ռեժ. Ֆումինորի Կիզակի)
Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009. Աօի Բունգակու
Մանգա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009: Թերի մարդու խոստովանությունը (Ուսումարու Ֆուրույա)[12]
- 2017. Թերի մարդու խոստովանությունը Ջունջի Իտոյի կողմից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Dazai, Osamu (1948). No Longer Human. Translated by Keene, Donald. Norfolk, Connecticut: New Directions Publishing.
- ↑ 2,0 2,1 Dazai, Osamu (2023). A Shameful Life. Translated by Gibeau, Mark. Berkeley, California: Stone Bridge Press.
- ↑ The Columbia Anthology of Modern Japanese Literature. Vol. 1. New York: Columbia University Press. 2005. էջ 660.
- ↑ «Takeshi Obata Illustrates Cover for Best-Selling Japanese Novel». ComiPress. 2007 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «没後70年、作家・太宰治を生んだ「三つの空白期」». Yomiuri Shimbun (ճապոներեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2023 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Eugene Thacker. "The Disqualified Life of Ozamu Dazai." The Japan Times (26 March 2016).
- ↑ «Osamu Dazai». authorscalendar.info. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Bradbury, William (2014 թ․ հոկտեմբերի 25). «No Longer Human». The Japan Times. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Yegulalp, Serdar. «Book Reviews: No Longer Human (Osamu Dazai)». Genji Press. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
- ↑ Betrayed as Boys: Psychodynamic Treatment of Sexually Abused Men, Japanese edit pp. 448–451 by Naoko Miyaji (2005, mainly Richard Gartner) 4-86182-013-8
- ↑ 小栗旬、太宰治役で減量 蜷川実花監督と「人間失格」誕生秘話映画化. cinematoday.jp (ճապոներեն). 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «No Longer Human». Vertical, Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.