Թատրոնի միջազգային ինստիտուտ
Թատրոնի միջազգային ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | eingetragener Verein? |
Երկիր | Ֆրանսիա[1] և Գերմանիա |
Հիմնադրված | 1948 |
Անձնակազմ | 16 մարդ (2018)[2] |
Կամավորներ | 178[3] |
Կայք | iti-worldwide.org |
Թատրոնի միջազգային ինստիտուտ (ԹՄԻ, անգլ.՝ The International Theatre Institute), աշխարհի խոշորագույն թատերական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1948 թվականին[4], թատրոնի և պարի փորձագետների և ՅՈՒՆԵՍԿՕյի կողմից։ Կազմակերպությունը նվիրված է թատերական արվեստին և կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-յի նպատակները փոխըմբռնման ու խաղաղության և մշակութային արտահայտչականության պաշտպանության համար` անկախ տարիքից, սեռից, համոզմունքներից կամ ազգությունից։ Կազմակերպությունն աշխատում է ազգային և միջազգային մակարդակներում, արվեստի կրթության, միջազգային փոխանակման և համագործակցության և երիտասարդական թրեյնինգների ոլորտներում[5]։ ԹՄԻ-ն ամեն տարի Փարիզում կազմակերպում է Պարի միջազգային օրն ու Թատրոնի համաշխարհային օրը[6][7]։
Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առաքելությունն իրականացնելու համար Թատրոնի միջազգային ինստիտուտը.
- քաջալերում է բեմադրական արվեստի ոլորտում (դրամա, պար, երաժշտական թատրոն) գործունեությունը,
- ձգտում է ընդլայնել համագործակցությունները բեմադրական արվեստով զբաղվողների և կազմակերպությունների միջև, ինչպես ազգային, այնպես էլ` միջազգային մակարդակներում,
- ստեղծում է միջազգային գրասենյակներ` տարբեր երկրներում ԹՄԻ կենտրոններ հիմնելու համար,
- հավաքում է փաստաթղթեր, տարածում է ցանկացած տեսակի տեղեկատվություն բեմական արվեստի վերաբերյալ,
- ակտիվորեն համագործակցում է Ազգերի թատրոնի զարգացման համար և խրախուսում ու համակարգում է թատերական կոնգրեսների, վորքշոփների և փորձագետների հանդիպումների, ցուցահանդեսների և համագործակցությունների կազմակերպումը, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ` վերտարածաշրջանային մակարդակներում, իր անդամների հետ համագործակցելով,
- պաշտպանում է բեմական արվեստի ազատ զարգացումն ու օժանդակում է բեմական արվեստների մասնագետների իրավունքների պաշտպանությանը։
Կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹՄԻ-ն ցանց է` մոտավորապես 92 անդամ կազմակերպություններով։ Տարբեր երկրներում կազմակերպության կենտրոնները միավորում են երկրի թատերական կյանքով ակտիվորեն հետաքրքրվող բեմական արվեստների բոլոր ուղղությունների ներկայացուցիչներին։ Կենտրոնների գործունեությունն ինչպես ազգային, այնպես էլ` միջազգային մակարդակի է[8]։
ԹՄԻ-ն հիմնում է նաև մասնագիտացված տարբեր կոմիտեներ, որոնք ուսումնասիրում են բեմական արվեստի որոշակի նեղ ուղղություններ, ինչպիսին է, օրինակ, Հաղորդակցման կոմիտեն, որը նվիրված է թատրոնի առաջխաղացման համար մեդիայի դերն ուսումնասիրությանը, ինչպես նաև` Պարի միջազգային կոմիտեն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.iti-worldwide.org/fr/index.html
- ↑ https://www.iti-germany.de/fileadmin/downloads/Berichte/GB_ITI_2018_07_s.pdf
- ↑ Geschäftsbericht 2018
- ↑ Awde, Nick. «ITI Congress, Segovia: Britain returns to the fold of world theatre». The Stage. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ http://portal.unesco.org/culture/en/ev.php-URL_ID=33393&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
- ↑ http://portal.unesco.org/culture/en/ev.php-URL_ID=26680&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- International Theatre Institute / Martha W. Coigney collection, 1946-2006, held by the Billy Rose Theatre Division, New York Public Library for the Performing Arts
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թատրոնի միջազգային ինստիտուտ» հոդվածին։ |