Թատրոնի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Թատրոնի համաշխարհային օր»
Moscow 05-2012 Bolshoi after renewal.jpg
Մեծ թատրոն, Մոսկվա
Այլ կերպ «Թատրոնի միջազգային օր»
Տեսակ ոչ պաշտոնական տոն
Ամսաթիվ մարտի 27
Տոնվում է Երկիր
Հաստատված 9-րդ կոնգրեսի կողմից Թատրոնի միջազգային ինստիտուտ
Կայք world-theatre-day.org/en/index.html

Թատրոնի համաշխարհային օր (անգլ.՝ World Theatre Day), մասնագիտական միջազգային տոն թատրոնի բոլոր աշխատողների պատվին, նշվում է ամեն տարի մարտի 27-ին ամբողջ աշխարհում[1]: Այս տոնն ավանդաբար նշվում է հետևյալ խորագրով` «Թոտրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց»:

Պատմություն, նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թատրոնի համաշխարհային օր» տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի պատվիրատուների նախաձեռնությամբ (ստեղծվել է Պրահայում (Չեխոսլովակիա) 1948 թվականին): Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԹՄԻ-ի անդամ է դարձել 1959 թվականին, երբ ԽՍՀՄ-ի մայրաքաղաք Մոսկվայում համառուսաստանյան թատերական ընկերությունը ստեղծեց Թատրոնի միջազգային ինստիտուտի խորհրդային ազգային կենտրոնը[2]:

«Թատրոնի օրը» թատրոնում աշխատողների՝ դերասանների, թատերական ռեժիսոր-բեմադրողների, պրոդյուսերների, լուսային օպերատորների, հնչյունային օպերատորների, մոնտաժողների, ձևավորողների և նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականին հունվարի 23-ին ՄԳԱԹ-ի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող և թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է․ «Ներկայացումը սկսում է թատրոնի շենք մուտք գործելու պահից: Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին...[3]»: Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի՝ «Թատրոնն սկսում է կախիչներից»[4], որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր և մասնագիտություններ:

Թատերական արվեստի սիրահարների համար «Թատրոնի օրը» իսկական տոն է, քանի որ այդ օրը տեղի են ունենում հանդիսավոր միջոցառումները «մշակութային տաճարներում», տարբեր թատերական փառատոնները, իսկ որոշ թատրոններ էլ այդ օրը փորձում են ցուցադրել նոր ներկայացումների պրեմիերաներ:

Թատրոնի օրը Հայաստանի Հանրապետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Թատրոնի միջազգային տոնը ամեն տարի նշվում է մարտի 27-ին նեղ մասնագիտական շրջանում[5]: Այդ օրը թատրոնի գործիչների միությունը կազմակերպում է «Արտավազդ»[6] մրցանակաբաշխությունը, որի ժամանակ գնահատվում է թատերարվեստի նախորդ տարվա ձեռքբերումները[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]