Jump to content

Թանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թանա
ጣና ሐይቅ

Թանա լիճ
12°08′09″ հս․. լ. 37°19′19″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Եթովպիա Եթովպիա
Հայելու բացարձակ բարձրությունը 1830 մ
Ավազանի մակերեսը 2156 կմ²
Ամենամեծ խորությունը 14 մ
Թափվող գետերը Կապույտ Նեղոս
Վիքիպահեստում

Թանան (ամհ.՝ ጣና ሐይቅ), հայտնի է նաև որպես Ցանա կամ Դեմբիյա, լիճ է Աֆրիկայում, Եթովպական բարձրավանդակում, 1830 մետր բարձրության վրա։ Լիճն ունի տեկտոնական ծագում։ Մակերեսը՝ 3100-3600 կմ², կախված եղանակից և տեղումներից։ Մոտ 50 գետեր հոսում են դեպի լիճը։ Այդ գետերից խոշորագույնը Փոքր Աբայն է, որը երբեմն անվանում են Վերին Կապույտ Նեղոս։ Լճից սկիզբ է առնում Կապույտ Նեղոս գետը։ Մինչև կառույցի պատնեշների ավարտը և ՀԷԿ-ի կառուցումը լճի մակարդակը փոփոխվել է կախված եղանակից։ Լճի վրա կան ավելի քան 20 կղզիներ, որոնց մեծամասնության վրա քրիստոնեական վանքեր և եկեղեցիներ են։ Եթովպիայի մի քանի կայսրեր և արքաներ թաղված են Դագա կղզում գտնվող վանքում։ Գոնդարը, որը Եթովպիայի մայրաքաղաքն էր XV֊XVI դարերում, գտնվում է լճից 35 կմ հեռավորության վրա։ Լճի ափին բնակչների հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է։ Բահր Դար և Գորգոռա քաղաքների միջև կա լաստանավային հաղորդակցություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 137