Թամարա Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Հովհաննիսյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 22, 1953(1953-04-22) (71 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Հայաստան և  ԱՄՆ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1975)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունբանաստեղծուհի և արվեստագետ

Թամարա Սոսի Հովհաննիսյան (ապրիլի 22, 1953(1953-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, արվեստաբան։

1975 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ 1995 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է ատենախոսություն «Վահան Թեքեյանի սիրերգությունը»[1] թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը հրատարակվել է նույն թվականին Սերգեյ Սարինյանի առաջաբանով։ 1988 թվականից հաստատվել է ԱՄՆ-ում, ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի Քարմել քաղաքում։ 1988—91 թվականներին ամերիկահայ մամուլում հանդես է եկել հարյուր քառասունից ավելի հոդվածներով ու էսսեներով։ 1991 թվականից պաշտոնավարել է Մոնթերեյի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ ԱՄՆ-ում մասնակցել է հայերենի դասագրքերի կազմման աշխատանքների։ Աշխատում է իր տնօրինած արվեստի ցուցասրահներում, որտեղ ներկայացվում են ժամանակակից եվրոպական և հայ գեղանկարիչների ստեղծագործություններ[2]։ Հրատարակում է The Art of Collecting եռամսյա էլեկտրոնային հանդեսը։ Դասախոսություններ է կարդացել Ֆրունզեի, Լա Վերնի համալսարաններում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վահան Թեքեյանի սիրերգությունը, Ե., Գիտություն, 1995, 208 էջ[3]։
  • Քեզ հետ ու առանց քեզ (բանաստեղծություններ), Ե., Նոյյան Տապան, 1997, 67 էջ[4]։
  • Կինը (բանաստեղծություններ և պոեմներ), Ե., ՀԳՄ հրատ., 2006, 442 էջ[5]։
  • Լինելության համանվագ (բանաստեղծություններ), Ե., 2013:
  • Я женщина, я остров; Ես կին եմ, ես` կղզի (բանաստեղծություններ), 2015, (ռուսերեն), Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և Միխայիլ Սինելնիկովի առաջաբանով[6]։
  • Տարիքի հոգին, Ե., Անտարես, 2018, 430 էջ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2015)[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ատենախոսությունը Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. 2,0 2,1 «Թամարա Հովհաննիսյան. «Ես կին եմ, ես՝ կղզի»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Վահան Թեքեյանի սիրերգությունը» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
  4. «Քեզ հետ ու առանց քեզ» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
  5. «Կինը» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
  6. Տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը