Թամարա Հովհաննիսյան
Թամարա Հովհաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1953 (67 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1975) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և արվեստագետ |
Թամարա Սոսի Հովհաննիսյան (ապրիլի 22, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծուհի, արվեստաբան:
1975 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1995 թվականին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է ատենախոսություն «Վահան Թեքեյանի սիրերգությունը»[1] թեմայով, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, որը հրատարակվել է նույն թվականին Սերգեյ Սարինյանի առաջաբանով: 1988 թվականից հաստատվել է ԱՄՆ-ում, ապրում է Հյուսիսային Կալիֆոռնիայի Քարմել քաղաքում: 1988—91 թվականներին ամերիկահայ մամուլում հանդես է եկել հարյուր քառասունից ավելի հոդվածներով ու էսսեներով: 1991 թվականից պաշտոնավարել է Մոնթերեյի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: ԱՄՆ-ում մասնակցել է հայերենի դասագրքերի կազմման աշխատանքների: Աշխատում է իր տնօրինած արվեստի ցուցասրահներում, որտեղ ներկայացվում են ժամանակակից եվրոպական և հայ գեղանկարիչների ստեղծագործություններ[2]: Հրատարակում է The Art of Collecting եռամսյա էլեկտրոնային հանդեսը: Դասախոսություններ է կարդացել Ֆրունզեի, Լա Վերնի համալսարաններում:
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վահան Թեքեյանի սիրերգությունը, Ե., Գիտություն, 1995, 208 էջ[3]:
- Քեզ հետ ու առանց քեզ (բանաստեղծություններ), Ե., Նոյյան Տապան, 1997, 67 էջ[4]:
- Կինը (բանաստեղծություններ և պոեմներ), Ե., ՀԳՄ հրատ., 2006, 442 էջ[5]։
- Լինելության համանվագ (բանաստեղծություններ), Ե., 2013:
- Я женщина, я остров; Ես կին եմ, ես` կղզի (բանաստեղծություններ), 2015, (ռուսերեն), Ալբերտ Նալբանդյանի թարգմանությամբ և Միխայիլ Սինելնիկովի առաջաբանով[6]։
- Տարիքի հոգին, Ե., Անտարես, 2018, 430 էջ:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ (2015)[2]:
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ատենախոսությունը Հայաստանի ատենախոսությունների բաց մատչելիության պահոցում
- ↑ 2,0 2,1 Թամարա Հովհաննիսյան. «Ես կին եմ, ես՝ կղզի»
- ↑ «Վահան Թեքեյանի սիրերգությունը» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
- ↑ «Քեզ հետ ու առանց քեզ» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
- ↑ «Կինը» գիրքը Հայաստանի գրադարանների համահավաք ցուցակում
- ↑ Տեղի ունեցավ ամերիկահայ բանաստեղծուհի Թամար Հովհաննիսյանի՝ «Ես կին եմ, ես կղզի» գրքի շնորհանդեսը