Թակուբոկու Իսիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թակուբոկու Իսիկավա
ճապ.՝ 石川啄木
Ծնվել էփետրվարի 20, 1886(1886-02-20)[1]
ԾննդավայրՄորիոկա, Ճապոնիա
Վախճանվել էապրիլի 13, 1912(1912-04-13)[2][1] (26 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Ճապոնիա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, waka poet և լրագրող
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունSeisoku Gakuen?
ԱզգականներIshikawa Masao?
 Takuboku Ishikawa Վիքիպահեստում

Թակուբոկու Իսիկավա (ճապ.՝ 石川 啄木, փետրվարի 20, 1886(1886-02-20)[1], Մորիոկա, Ճապոնիա - ապրիլի 13, 1912(1912-04-13)[2][1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի բանաստեղծ, գրաքննադատ, մեծ դեր է ունեցել թանքայի զարգացման գործում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ճապոնական գլխավոր կղզի Հոնսյուի փոքրիկ գյուղում։ Աղքատ հոգևորականի ընտանիքում եղել է միակ որդին և ի ծնե անվանակոչվել է Հադզիմե («առաջնեկ»)։ Թակուբոկու-ն գրական կեղծանունն է, որը առաջին անգամ օգտագործել է 1903 թվականին և նշանակում է «փայտփորիկ»։ Առաջին թանքան տպագրվել է 1902 թվականին Տոկիոյի «Առավոտյան աստղ» ամսագրում.

Արյամբ ներկված երգերը
հիշատակ թողնելով աշխարհին`
թափառում եմ մեռյալ դաշտերում։

Ի՜նչ բարձր է հառաչում աշունը։

Եղել է ուսուցիչ, այնուհետև համագործակցել է ամսագրերի հետ։ Իսակավա Թակուբոկուն եղել է պատերազմի հակառակորդ։ Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հրատարակել է «Ձգտումներ» ժողովածուն, որի մեջ ներառել է «Ծովակալ Մակարովի հիշատակին» վերնագրով բանաստեղծությունը, որտեղ պոետը երգում է ռուս զինվորների սխրագործությունների մասին։

Անվեհեր թշնամի։ Դու ողջունեցիր քո վերջը`

անվախորեն կանգնելով սահմանին։

Մակարովին համամեմատ՝ հարգում են հերոսին

դարեր անց։ Անմահ է քո պսակը։

Մոր մահից մեկ ամիս անց մահացել է աղքատության մեջ տուբերկուլոզից 26 տարեկան հասակում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гришина В. А. Исикава Такубоку — критик и публицист. — М., 1981.
  • Топоров В. Н. Два дневника (Андрей Тургенев и Исикава Такубоку) // Восток-Запад. Исследования. Переводы. Публикации. Выпуск четвёртый. — М., 1989. — С. 78-99.
  • Исикава Такубоку // Япония от А до Я. Популярная иллюстрированная энциклопедия. (CD-ROM). — М.: Directmedia Publishing, «Япония сегодня», 2008. — ISBN 978-5-94865-190-3.
  • Keene D. The First Modern Japanese: The Life of Ishikawa Takuboku : — Columbia University Press, 2016. — 288 p. — ISBN 978-0-231-17972-0.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Babelio (ֆր.) — 2007.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica