Jump to content

Թագուհու թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագուհու թատրոն
Տեսակթատրոն
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՎեստմինստեր
Անվանված էՌյոնի Զոնդհայմ
ՃարտարապետW. G. R. Sprague?[1]
Կայքdelfontmackintosh.co.uk/theatres/sondheim-theatre
 Queen's Theatre, London Վիքիպահեստում

Թագուհու թատրոն (անգլ.՝ The Queen's Theatre), թատրոն Ուեսթ-Ենդում, Լոնդոնում, Միացյալ Թագավորությունում։ Գտնվում է Շաֆտսբերի-ավենյու և Ուորդոր փողոցների անկյունում։ Պատկանում է «Delfont Mackintosh Theatres» թատերական ընկերությանը։

Ի սկզբանե թատրոնը նախատեսվում էր անվանել «Կենտրոնական» անգլ.՝ The Central Theatre, բայց երկար բանավեճից հետո որոշեցին այն անվանել «Թագուհու թատրոն», իսկ իր նախասրահում տեղադրել Ալեքսանդրա Դանիացու դիմանկարը[2].: Առաջին բեմականացումը թատրոնի բեմում եղել է Մադլեն Լյուստերի «Շաքարաման» կատագերգությունը։ Սակայն բեմադրությունը վատ է ընդունվել հանրության կողմից։ Միայն 36 ներկայացում է խաղացվել։ Թատրոնը ստացել է հիացական գնահատականներ։ Օրինակ, The Stage-ը գրել է հետևյալը[3].

«Թագուհու» երկհարկանի շենքը ներառում է մոտ 1200 մարդ, որը գումարով կազմում է մոտ 300 ֆունտ ստեռլինգ։ Պատերը և տանիքը սպիտակ և ոսկեգույն են, գորգերը և պաստառները կանաչ են, իսկ վարագույրը գրավիչ թավշյա է։ Նախասրահը շատ ընդարձակ է և բարձր մուտքով, որը տանում է դեպի պարտեր, մարմարյա գեղեցիկ աստիճանները տանում են վերնահարկ, իսկ ամենավերևում լայն սրահ կա։ Հանդիսասրահը հաճելիորեն լուսավորված է էլեկտրական լամպերով և ջահով։

Հետագա տարիներին թատրոնի հանդիսատեսը կարող էր տեսնել այնպիսի հայտնի տաղանդներ, ինչպիսիք են Պեգգի Էշկրոֆտը, Ֆրեդա և Ադել Աստերները, Տալլուլա Բենկհեդը, Քեննեթ Բրանան, Հենրի Դանիելը, Նոելա Կուդրան, Մարլեն Դիտրիխը, Ջոն Գիլգուդը, Ֆերբենկս Դուգլասը (կրտսեր), Էդիթ Էվանսը, Ռոբերտո Դոնատան, Սեդրիկ Խարդվիկը, Ջեկ Հոքինսը, Նայջել Հոտորնը և շատ ուրիշները։ 1940 թվականի սեպտեմբերին գերմանական ռումբը հարվածել է թատրոնին` քանդելով ճակատային մասը և նախասրահը։ Այդ պահին ընդանում էր Դաֆնա Դումորի «Ռեբեկա» ներկայացումը։ Վերջին քսան տարում թատրոնը փակ է եղել։ Վերականգնումը եղել է «Westwood Sons & Partners» ընկերության կողմից, արժեցել է 250 հազար ֆունտ ստեռլինգ։ Դահլիճի դեկորները պահպավել են ըստ սկզբնական գաղափարի, սակայն շենքի մնացած մասը և շենքի ճակատը ժամանակակից տեսք են ստացել։ Վերականգնված թատրոնը բացվել է 1959 թվականի հուլիսի 9-ին, Ջոն Ջիլգուդի մենահամերգով։ Նրա «Մարդկային դարաշրջանը» ծրագիրը բաղկացած էր Շեքսպիրի ելույթներից և սոնետներից[2]։ 1972 թվականի հունիսին թատրոնի շենքը մտցվել է Անգլիական ժառանգության ցանկի մեջ։ 2004 թվականի ապրիլին «Թագուհին» դարձել է «Մերժվածները» մյուզիքլի համար բեմահարթակ, որն այստեղ է տեղափոխվել հարևան «Պալատական թատրոն»-ից։ 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացումով նշվել է Ուես-Էնդում վարձակալության 20-ամյակը, իսկ մեկ տարի անց դարձել է Ուեսթ-Էնդի ամենաշարունակվող ներկայացումը` անցնելով նախորդ` «Կատուն» ներկայացման ռեկորդը։

Թատրոնի հիմնական բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2001-«Հոբիտ»
  • 2002-«Գաղտնիքներ», «Ոգեշնչում։ Միասնության ոգին», «Կապ»
  • 2003-«Ռոկկի սարսափի շոու»; «Կիբերջամ»
  • 2004-«Մերժվածները» (տեղափոխվել է «Պալատական թատրոն»-ից, ընթացող)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  2. 2,0 2,1 «Queen's Theatre». «Delfont Mackintosh Theatres». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 5 февраля 2016-ին.
  3. «The Queen's Theatre, Shaftesbury Avenue, London W.1». Arthur Lloyd. Վերցված է 5 февраля 2016-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]