Թագուհու թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Թագուհու թատրոն
Queen's Theatre London 2011 1.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՎեստմինստեր
Կոորդինատներ: 51°30′42.84000009999″ հս․ լ. 0°7′58.0008001″ ամ. ե. / 51.5119000000277723° հս․. լ. 0.132778000028° ավ. ե. / 51.5119000000277723; 0.132778000028
Կայքdelfontmackintosh.co.uk/Theatres/queens_theatre.asp
Queen's Theatre, London Վիքիպահեստում

Թագուհու թատրոն (անգլ.՝ The Queen's Theatre), թատրոն Ուեսթ-Ենդում, Լոնդոնում, Միացյալ Թագավորությունում: Գտնվում է Շաֆտսբերի-ավենյու և Ուորդոր փողոցների անկյունում: Պատկանում է «Delfont Mackintosh Theatres» թատերական ընկերությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե թատրոնը նախատեսվում էր անվանել «Կենտրոնական» անգլ.՝ The Central Theatre, բայց երկար բանավեճից հետո որոշեցին այն անվանել «Թագուհու թատրոն», իսկ իր նախասրահում տեղադրել Ալեքսանդրա Դանիացու դիմանկարը[1].: Առաջին բեմականացումը թատրոնի բեմում եղել է Մադլեն Լյուստերի «Շաքարաման» կատագերգությունը: Սակայն բեմադրությունը վատ է ընդունվել հանրության կողմից: Միայն 36 ներկայացում է խաղացվել: Թատրոնը ստացել է հիացական գնահատականներ: Օրինակ, The Stage-ը գրել է հետևյալը[2].

Aquote1.png «Թագուհու» երկհարկանի շենքը ներառում է մոտ 1200 մարդ, որը գումարով կազմում է մոտ 300 ֆունտ ստեռլինգ: Պատերը և տանիքը սպիտակ և ոսկեգույն են, գորգերը և պաստառները կանաչ են, իսկ վարագույրը գրավիչ թավշյա է: Նախասրահը շատ ընդարձակ է և բարձր մուտքով, որը տանում է դեպի պարտեր, մարմարյա գեղեցիկ աստիճանները տանում են վերնահարկ, իսկ ամենավերևում լայն սրահ կա: Հանդիսասրահը հաճելիորեն լուսավորված է էլեկտրական լամպերով և ջահով: Aquote2.png

Հետագա տարիներին թատրոնի հանդիսատեսը կարող էր տեսնել այնպիսի հայտնի տաղանդներ, ինչպիսիք են Պեգգի Էշկրոֆտը, Ֆրեդա և Ադել Աստերները, Տալլուլա Բենկհեդը, Քեննեթ Բրանան, Հենրի Դանիելը, Նոելա Կուդրան, Մարլեն Դիտրիխը, Ջոն Գիլգուդը, Ֆերբենկս Դուգլասը (կրտսեր), Էդիթ Էվանսը, Ռոբերտո Դոնատան, Սեդրիկ Խարդվիկը, Ջեկ Հոքինսը, Նայջել Հոտորնը և շատ ուրիշները: 1940 թվականի սեպտեմբերին գերմանական ռումբը հարվածել է թատրոնին` քանդելով ճակատային մասը և նախասրահը: Այդ պահին ընդանում էր Դաֆնա Դումորի «Ռեբեկա» ներկայացումը: Վերջին քսան տարում թատրոնը փակ է եղել: Վերականգնումը եղել է «Westwood Sons & Partners» ընկերության կողմից, արժեցել է 250 հազար ֆունտ ստեռլինգ: Դահլիճի դեկորները պահպավել են ըստ սկզբնական գաղափարի, սակայն շենքի մնացած մասը և շենքի ճակատը ժամանակակից տեսք են ստացել: Վերականգնված թատրոնը բացվել է 1959 թվականի հուլիսի 9-ին, Ջոն Ջիլգուդի մենահամերգով: Նրա «Մարդկային դարաշրջանը» ծրագիրը բաղկացած էր Շեքսպիրի ելույթներից և սոնետներից[1]: 1972 թվականի հունիսին թատրոնի շենքը մտցվել է Անգլիական ժառանգության ցանկի մեջ: 2004 թվականի ապրիլին «Թագուհին» դարձել է «Մերժվածները» մյուզիքլի համար բեմահարթակ, որն այստեղ է տեղափոխվել հարևան «Պալատական թատրոն»-ից: 2005 թվականի հոկտեմբերի 8-ին ներկայացումով նշվել է Ուես-Էնդում վարձակալության 20-ամյակը, իսկ մեկ տարի անց դարձել է Ուեսթ-Էնդի ամենաշարունակվող ներկայացումը` անցնելով նախորդ` «Կատուն» ներկայացման ռեկորդը:

Թատրոնի հիմնական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001-«Հոբիտ»
  • 2002-«Գաղտնիքներ», «Ոգեշնչում: Միասնության ոգին», «Կապ»
  • 2003-«Ռոկկի սարսափի շոու»; «Կիբերջամ»
  • 2004-«Մերժվածները» (տեղափոխվել է «Պալատական թատրոն»-ից, ընթացող)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Queen's Theatre»։ «Delfont Mackintosh Theatres»։ Վերցված է 5 февраля 2016 
  2. «The Queen's Theatre, Shaftesbury Avenue, London W.1»։ Arthur Lloyd։ Վերցված է 5 февраля 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]