Թաբուք
Քաղաք | ||
---|---|---|
Թաբուք | ||
արաբ․՝ تبوك[1] | ||
Երկիր | Սաուդյան Արաբիա | |
Համայնք | Տաբուկ | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 1500 թ. | |
ԲԾՄ | 750 մետր | |
Պաշտոնական լեզու | արաբերեն | |
Բնակչություն | 637 601 մարդ (2022)[2] | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Թաբուք (արաբ․՝ تبوك), քաղաք Սաուդյան Արաբիայի հյուսիս-արևելքում, համանուն վարչական շրջանի վարչական կենտրոնը։ Ունի միջազգային օդանավակայան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]630 թվականի հոկտեմբերին սկսվեց Թաբուքի անարյուն կռիվը, որում արաբական զորքերը մարգարե Մուհամմադի գլխավորությամբ առանց կռվի հաղթեցին Բյուզանդական բանակին։
Քաղաքի տեսարժան վայրերը ներառում են մզկիթ, 1655 թվականի թուրքական ամրոց և Հիջազի երկաթուղային կայարանի շենքը։
Ժամանակակից Թաբուքը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում, իրականացվում են տարբեր տնտեսական ծրագրեր, քաղաքը լայն տարածում ունի գյուղատնտեսության՝ հատկապես ծաղիկներ մշակմամբ։ Քաղաքի շուրջը կառուցվում են կաթնամթերքի և թռչնաբուծական տնտեսություններ։ Արևմտյան ոճով կառուցված սուպերմարկետները գտնվում են արևելյան (ավանդական) շուկաների հարևանությամբ։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Հորդանան գետի սահմաններից ոչ հեռու, ծովի մակարդակից 772 մետր բարձր[3]։ Հեռավորությունը Ակաբայի ծովածոցից 166 կիլոմետր է (ուղիղ)։
Կլիման չոր ցամաքային է, տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ամռանը ջերմաստիճանը տատանվում է +27°-ից մինչև +46°С, ձմռանը ՝ +4°-ից մինչև +18°С: Երբեմն կարող է ձմռանը ջերմաստիճանը իջնել մինչև -6 °С: Տեղումները հիմնականում թափվում են են ձմռանը՝ նոյեմբեր-մարտ ամիսներին և կազմում են 50-150 մմ։ Այստեղ ձյուն հազվադեպ է գալիս՝ 3-4 տարին մեկ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2010 թվականի գնահատականի՝ քաղաքի բնակչությունը կազմում էր 534 893 մարդ, ըստ 2004 թվականի մարդահամարի՝ 441 351 մարդ, իսկ 1992 թվականի տվյալներով՝ 226.384 մարդ[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արքայազն Սուլթան բեն Աբդուլ–Ազիզի մզկիթը Թաբուքում
-
Թաբուքի երկաթուղային ճանապարհը, երկաթգծի հետ մեկտեղ
-
Հորիզոնական ուղղություն
-
Ձյունը Թաբուքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ تعداد السكان والمساكن — GASTAT.
- ↑ تعداد السكان والمساكن — GASTAT.
- ↑ «Tabuk, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաբուք» հոդվածին։ |
|