Էրոտիկա
Էրոտիկա (հունարեն ἔρως, Էրոս հունական դիցաբանության աստվածի անունից), սեռական զգացմունքների փոխանցման արվեստ [փա՞ստ]։ Հաճախակի էրոտիկան արտահայտվում է կերպարվեստի, գրականության, ֆիլմերի և երգերի միջոցով։ Էրոտիկ երկում նկարագրված կերպարների պահվածքը կարող է ինչպես սիրո զգացողության հետ կապված լինել, այդպես էլ ուղղակի սեռական ցանկությունով։ Էրոտիկ երկերը հաճախ են գրաքննության ենթարկվում։
Տարբերությունը պոռնոգրաֆիայից
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի տարբերություն պոռնոգրաֆիայի, էրոտիկային բնորոշ չեն նատուրալիզմը և ուշադրության կենտրոնացումը անմիջապես սեռական օրգանների վրա։ Էրոտիկայում հաճախ ներկա է թերասության տարրը, սյուժեի անավարտ մնալը։
Պոռնոգրաֆիայի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի շարք հեղինակներ, որոնք զբաղեցնում են ֆեմինիստական դիրքեր, առաջարկում են «էրոտիկա» անվանել իրավահավասար սեռական հարաբերությունները, իսկ «պոռնոգրաֆիա» - անիրավահավասար, կանանց սեռական շահերը սահմանափակող[1], այնուամենայնիվ, գոյություն ունի հատուկ կանանց համար ստեղծած պոռնոգրաֆիա։
Դիցաբանական կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստղիկ - սիրո ու գեղեցկության աստվածուհի հին հայկական դիցարանում։
- Աֆրոդիտե - հին հունական սիրո և գեղեցկության աստվածուհի (Վեներան հռոմեացիների մոտ)։
- Էրոս - հին հունական սիրո և կրքերի աստված (Կուպիդոնը հռոմեացիների մոտ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ադրիան Գայգես, Տատյանա Սուվորովա։ Սեռը պլաններից դուրս, Մոսկվա, «Սոբեսեդնիկ», 1990 (ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոտիկա» հոդվածին։ |
|