Էրիկա Բալկե
Էրիկա Բալկե գերմ.՝ Erica Balqué | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1912[1][2] |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | մարտի 24, 2003[1][2] (91 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հագուստ ձևագծող և կինոռեժիսոր |
Ամուսին(ներ) | Հելմուտ Կոյտներ |
Էրիկա Բալկե (գերմ.՝ Erica Balqué, փետրվարի 10, 1912[1][2], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - մարտի 24, 2003[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի դերասանուհի, ռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկա Բալկեն ծնվել է 1912 թվականին Լայպցիգում՝ թատրոնի դերասան Ռայնհոլդ Բալկեի և նրա կնոջ՝ Էլիզաբեթի ընտանիքում։ 1934 թվականի փետրվարին Էրիկան ամուսնացել է դերասան և ռեժիսոր Հելմուտ Կոյտների հետ, որի հետ ծանոթացել է Լայպցիգում նրա Die vier Nachrichter կաբարդի շրջագայությունների ժամանակ։ 1938 թվականին ընդունվել է Լայպցիգի թատրոնի թատերախումբ։ Կինոարտադրությունում առաջին անգամ նկարահանվել է 1937 թվականին՝ խաղալով «Ապակե գունդ» (գերմ.՝ Die gläserne Kugel) ֆիլմում։ 1940-ական թվականներից նկարահանվել է ամուսնու ֆիլմերում։ 1950-ականներին Էրիկա Բալկեն աշխատել է որպես իր ռեժիսոր ամուսնու օգնական։ 1961 թվականին հանդես է եկել որպես ռեժիսոր՝ նկարահանելով «Zu jung für die Liebe?» ֆիլմը[3]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 թվական՝ Ապակե գունդ / Die gläserne Kugel
- 1939 թվական՝ Salonwagen E 417
- 1947 թվական՝ In jenen Tagen
- 1955 թվական՝ Լյուդվիգ II. Թագավորի փայլն ու անկումը / Ludwig II — Glanz und Elend eines Königs
- 1955 թվական՝ Des Teufels General
- 1956 թվական՝ Ein Mädchen aus Flandern
- 1957 թվական՝ Նշանադրություն Ցյուրիխում / Die Zürcher Verlobung (ռեժիսորի օգնական)
- 1957 թվական՝ Մոնպտի / Monpti (ռեժիսորի օգնական)
- 1962 թվական՝ Շիկահերը / Die Rote (ռեժիսորի օգնական)
- 1967 թվական՝ Verbotenes Land
- 1976 թվական՝ Margarete in Aix
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #1062080815 // Общий нормативный контроль (GND) - 2012-2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկա Բալկե» հոդվածին։ |
|