Էրագոն
Էրագոն անգլ.՝ Eragon | |
---|---|
Հեղինակ | Քրիստոֆեր Պաոլինի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆենթեզի |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Eragon? |
Նկարագրում է | Alagaësia? |
Շարք | The Inheritance Cycle? |
Հաջորդ | Eldest? |
Նկարազարդող | John Jude Palencar? |
Կազմի հեղինակ | John Jude Palencar? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 26, 2003 և 2003 |
Կայք | alagaesia.com(անգլ.) |
Էրագոն (անգլ.՝ Eragon)՝ Քրիստոֆեր Պաոլինիի «Ժառանգություն» քառահատոր վեպի գլխավոր հերոսն է[1]
Էրագոնը «Էրագոն» գրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տասնհինգամյա դեռահաս-որբն ապրում է իր քեռի Հերոուի և եղբոր՝ Ռորանի հետ Հալբատորիքս թագավորի կայսրության Կարվախոլ գյուղի մի խուլ վայրում։ Իր մայրը՝ Սելենան գյուղում հայտնվել է ծննդաբերությունից առաջ, իսկ ծնելով Էրագոնին, հեռանում է թողնելով նրան հարազատների մոտ՝ ասելով, որ այդպես բոլորի համար լավ կլինի[2]։
Մի անգամ Սպայնայի լեռներում որսի ժամանակ Էրագոնի ձեռքում հայտնվում է կապույտ տարօրինակ ձևով մի քար, որը իրականում վիշապի ձու էր։ Տոնավաճառի ժամանակ Էրագոնը և իր քեռին իմանում են, որ քարը բավականին կարծր է և այն դժվար թե ինչ-որ մեկը գներ։ Քարի մասին մոռանում են, սակայն մի առավոտ ձվից դուրս է գալիս Սապֆիր վիշապը և Էրագոնը նրան թաքցնում է անտառում[3]
- Երբ գյուղում հայտնվեցին ավազակները և խոսակցություններ սկսեցին քարի մասին և նրա մասին, ով գտել է այդ քարը, Էրագոնը փախչում է տնից, իսկ երբ վերադառնում է տուն այն ամբողջովին ավերված էր, իսկ քեռին մահացած էր։
Քեռու մահից հետո Էրագոնը Բրոմ-Ձիավորի հետ միասին սկսեց հետապնդել մարդասպանների, մարտի ժամանակ կորցնելով իր վիշապին դավաճան Մորզանի հետ։ Հետապնդման ժամանակ Էրագոնը սովորել է կախարդություն և շփումը վիշապների հետ հաղորդակցման կապի օգնությամբ։ Փնտրումների ժամանակ ավազակները նրանց գերի են վերցնում, սակայն գերիներին ազատում է Մուրտանգը[4]։ Ազատվելու ժամանակ ավազակներից մեկը իր դաշույնը նետում է դեպի Էրագոնը, սակայն Բրոմը Էրագոնին ծածկելով իրենով մահացու վնասվածք է ստանում։
Մուրտագը ոչինչ չէր ասում իր անցյալի մասին, ասելով, որ Հալաբատորիքսին ատելու իր պատճառներն ունի[5] : Բրոմի մահից հետո և էլֆ Արիին շեյդ Դուրզից ազատելուց հետո, ով ձուն Վարդեններից տեղափոխել է էլֆերի մոտ և գերի է ընկել, միանալով վարդենների ապստամբներին։
Մարտի ժամանակ Ֆարտհեն Դուրե Էրագոնը հաղթեց շեյդ Դուրզային, խոցելով նրա սիրտը։ Շեյդի հետ պայքարի ժամանակ նա ստացավ սարսափելի վերք մեջքի վրա։
Էրագոնը իր անկանոն բուժումից հետո գնում է էլֆերի երկիր, որպեսզի շարունակի իր կախարդության դասավանդումը առեղծավածային ծերունու մոտ։ Այդ ծերունին զրույցի ընթացքում իրեն անվանում է «անվնաս հաշմանդամ»։ Նա Հեծյալների միաբանության վերջին փրկված՝ էլֆ Օրոմիսն էր, ով վիրավորվել էր կայսերական բանտերի կտտանքներից և համարվում էր մահացած:մ Իր Գլաեդր վիշապը նույնպես անբուժելի վիրավորված էր։
Էրագոնի մոտ զգացմունք է առաջանում արաքյադուստր Արյեի հանդեպ, ում նա փրկել էր առաջին գրքում, բայց նա նրան փոխադարձ չէր պատասխանում տարիքային տարբերության (Արյեն հարյուր տարեկան էր, որը էլֆերի մոտ համարվում էր մանկական տարիք ) և սոցիալական դրության պատճառով։
Գրքի վերջում, երբ Հսկա դաշտավայրում պայքար էր ընթանում, Էրագոնը մենամարտեց Մուրտագի հետ և պարտվեց։ Մուրտագը Էրագոնին ասաց, որ նա Մորզանի որդին է, ով դավաճանեց Հեծյալներին և իր փոքր եղբորը չսպանեց, նույնիսկ գերի չվերցրեց։ Սակայն նա վերցրեց Զարոկ թուրը, ասելով, որ նա Մորզանի ավագ որդին է և թուրը պետք է պատկանի նրան։
Էրագոնը «Էրագոն. Բրիսինգր» գրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրագոն և Ռորանը վերջում սիրելի Կատրինային փրկում են ավազակներից, որոնց թաքստոցը գտնվում էր Հելգրիդ լեռան վրա։
Էրագոնը պարզում է, որ նա և Մուրտագը եղբայրներ են միայն մոր կողմից, իսկ Էրագոնի իսկական հայրը՝ հեքիաթասած Կարվահոլլան և Հեծյալ Բրոմն է
Ողջ գրքի ընթացքում Էրագոնը զրկվում է Զարոկայից, փնտրում է իրեն համապատասխան թուր, օգտագործելով բազմատեսակ զենքեր, սակայն ոչ մեկը նրան համապատասխան չէր։ Երբ Էրագոնը գալիս է Էլեսմերի մոտ ուսումը շարունակելու նպատակով, նա եկավ դարբնի մոտ, ով թրեր էր պատրաստում Հեծյալների համար։ Ռունոնան պատմում է Էրագոնին Փայլող պողպատի մասին, որից պատրաստում էին բոլոր Հեծյալների թրերը։ Էրագոնը հիշում է Սոլեմբումի խոսքերը ծառի տակ գտնվող զենքի մասին, որից Էրագոնը կարող է երկաթ ստանալ, որը նրան կհերիքի 7 հատ թուր պատրաստելու համար։ Էրագոը Ռունոնից հարցրեց ինչ է նանախընտրում և ինչպես նա կկռվեր, որից հետո նրանք սկսեցին պատրաստել զենքը։ Այդ թուրը ստանում է «Բրիսինգր» անվանումը և երբ Էրագոնը արտասանում է այդ անունը թուրը վառվում է կապույտ կրակով։ Էրագոնի ուսուցիչ Հեծյալ Օրոմիսը զոհվում է Մուրտագի և իր վիշապի հետ կռվի ժամանակ։
Էրագոնը «Էրագոն. Ժառանգություն» գրքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրագոնը Ռորանին փրկում է փլվող պատից։ Շուտով մասնակցում է Բելատոնի և Դրաս-Լեոնի մարտին։ Դրաս-Լեոնում նա մենամարտում և վռնդում է Մուրտագին և Տորնին։ Ուրուբաենի մարտից առաջ թռչում է Վրյոնգարդ կղզին, բացում է Հոգիների Դամբարանը և տիրանում 136 Էլդունարիներին(վիշապի սրտեր,որոնք տալիս և ունեն հսկայական ուժ. այդպիսի մեծ քանակով սրտերի տիրացել է Հալբատորիքսը)։ Նաև իմանում է, որ փրկվել է 243 վիշապի ձու, որոնցից 26-ը նախատեսված են Հեծյալների համար։ Ուրուբաենում նա Սապֆիրի, Արյայի, Էլվիայի և էլֆերի հետ, Բլեդհգարմայից առաջ, ներխուժում են թագավորի դղյակ, անցնելով թակարդներով թունելի միջով, որոնք նրանք շատ հեշտությամբ հաղթահարում են և հասնում են դահլիճ։ Սկզբում Հալբատորիքսի դահլիճում տեղի է ունենում պայքար Մուրտագի հետ, Էրագոնը վիրավորում է նրան փորի հատվածից, իսկ հետո սպանում է թագավորին, որին Էրագոնը սպանեց հատուկ կախարդանքի օգնությամբ։ Թագավորական վիշապին սպանում է Արյան Տորնի և Սապֆիրի օգնությամբ։ Բռնապետին սպանելուց հետո Էրագոնը ուղևորվում Ալագեյսի սահմաններից դուրս, որտեղ կսովորեցնի նոր Հեծյալներին։ Տարբեր կերպարներ տարբեր ձև են անվանում Էրագոնին։ Շեյդերի մահաբեր- Դուրզային սպանելու համար Արգեթլամ- Անտեր որդի- նրա համար, որ նրա հոր անունը երկար ժամանակ հայտնի չէր Հրե թուր- Էրագոնի առաջին թրի գույնի պատճառով Կնուրլհայմ - քարե գլուխ- Էրագոն հարբել էր և Օրիկը չկարողացավ նրան արթնացնել Մարդասպան թագուհի- Հալբատորիքսին սպանելու համար Ռազզակների անիծողը- բոլոր ռազակներին սպանելու համար
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սկզբնական շրջանում կերպարի անունը պետք է լիներ՝ Քեվին, սակայն հետո այն փոխվեց։
- «Էրագոն» անվանումը ստացել են «dragon»(վիշապ) բառի «d» տառը փոխելով «e» տառի։
- Էրագոնի ծնողների անունները՝ «Բրոմ» և «Սելենա» Մենդելևի աղյուսակի Բրոմ և Սելեն տարրերից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Paolini, Christopher (2002). Eragon. Paolini International LLC. ISBN 0-9666213-3-6. OCLC 49993776.
- ↑ Saichek, Wiley (2003 թ․ սեպտեմբեր). «Christopher Paolini interview». Teenreads.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Weich, Dave (2003 թ․ հուլիսի 31). «Philip Pullman, Tamora Pierce, and Christopher Paolini Talk Fantasy Fiction». Powell's Books. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 31-ին.
- ↑ https://twitter.com/paolini/statuses/467683317202952192
- ↑ «Reviews: Eragon BETA». catalog.dclibrary.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ժառանգություն» քառահատորի պաշտոնական կայք
- «Էրագոն» «Ռենդոմ հաուս»
- «Էրագոն» «Ռոսմեն » Արխիվացված 2007-02-12 Wayback Machine կայքում
- Բորիս Նևսկոյի «Ֆանտաստիկ աշխարհում» Արխիվացված 2007-02-28 Wayback Machine գրախոսություն
|