Քրիստոֆեր Պաոլինի
Քրիստոֆեր Պաոլինի անգլ.՝ Christopher Paolini | |
---|---|
![]() Քրիստոֆեր Պաոլինին 2008 թվականին | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1983[1][2][3][…] (37 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ կամ Southern California, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Լեզու | անգլերեն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ժանրեր | ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Inheritance Cycle tetralogy? |
![]() | |
Կայք | paolini.net |
Christopher Paolini Վիքիպահեստում |
Քրիստոֆեր Պաոլինի (անգլ.՝ Christopher Paolini[5], նոյեմբերի 17, 1983[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Southern California, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, ֆենտեզի ժանրի «Էրագոն» ստեղծագործության հեղինակ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստոֆեր Պաոլինին ծնվել է Հարավային Կալիֆոռնիայում[6] ուսուցչի և նախկին գրական գործակալի ընտանիքում: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Մոնտանա նահանգի Փերըդայս Վելլի քաղաքը:
Քրիստոֆերը ուսանել է տանը ծնողների հետ: Փոքր տարիքում գրել է կարճ պատմություններ և պոեմներ, որոնք հաճախակի գրադարան գնալու պատճառ են դարձել:
2011 թվականի մայիսի 27-ին Քրիստոֆեր Պաոլինին պարգևատրվել է Աշխարհի Գինեսի ռեկորդների մրցանակով, որպես ամենաերիտասարդ հեղինակ: Նա վաճառել է ռեկորդային քանակի գրքեր-բեսթսելերներ: «Էրագոնը», «Վերադարձը» և «Բրիսինգրը» հրատարակվել են ավելի քան 25 միլիոն օրինակով:
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնհինգ տարեկան հասակում ֆենտեզի ժանրում գրել է «Էրագոն» վեպը: Այն տղա Էրագոնի և իր վիշապ Սափֆիրի մասին է, ովքեր կապ են հաստատել էլֆերի, թզուկների և ապստամբ մարդկանց հետ և դիմադրում են մի կայսրության, որը կառավարում է Հալբատորիքս թագավորը: Վեպը հրատարակվել է Քրիստոֆերի ծնողների օգնությամբ և մեծ ճանաչում է ձեռք բերել Մոնտանայի դպրոցներում: Նա գրավել է գրող Կառլ Հիասեի ուշադրությունը, ով իր արձակուրդն էր անցկացնում այդ նահանգում: Վերջինս գիրքը ուղարկել է իր հրատարակիչ Ալֆրեդ Քնոփֆիին[7], ով 2003 թվականին այն հրատարակել է:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է 250 հազար գրքի օրինակ, որոնք 87 շաբաթ շարունակ գտնվում էին The New York Times ամսագրի բեսթսելլերների ցուցակում, իսկ 21 ամիս Publisher’s Weekly Young Adult Fiction բեսթսելերների շարքում, որոնցից 9 ամիսների ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը: Վեպը վիճակահանությամբ հրատարակվել է 37 երկրներում, ավելացնելով ավելի քան երկու միլիոն գրքի օրինակ[8]:
«Էրագոնը» դարձել է «Ժառանգություն» քառահատորի առաջին վեպը: Այդ շարքում են հետևյալ գրքերը՝ «Էրագոն», «Էրագոն. վերադարձ», «Էրագոն. Բրիսինգր» և «Էրագոն. Ժառանգություն»:
Քննադատները կարծում են, որ երիտասարդ հեղինակի վրա ազդեցություն է ունեցել Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» քառահատորը, նաև մի շարք այլ գրքեր ֆենտեզի ժանրում: Մի քանի գրախոսներ «Էրագոնի» որոշ հատվածներ նմանեցնում են նաև Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» վեպին:
Անգլերենով չորրորդ գիրքը վաճառքի է դուրս եկել 2011 թվականի նոյեմբերի 8-ին:
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին նկարահանվել է «Էրագոն» ֆիլմը: Քննադատները համարում էին, որ էկրանավորումը չէր համապատասխանում գրքին: Սյուժետային անցումների մեծամասնությունը ջնջված կամ փոփոխված էին: Ֆիլմում նկարահանվել են հայտնի դերասաններ՝ Էդվարդ Սփելիրսը, Ջերեմի Այրոնսը, Սիեննա Հիլորին, Գարետ Հեդլունգը, Ջոն Մալկովիչը, Ռոբերտ Կարլայլը: Ֆիլմը նկարահանվել է առաջին գրքի մոտիվներով 20th Century Fox կինոընկերությանը
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քույրը՝ Անջելա Պաոլինին է օգնել Քրիստոֆերին գրել գրքերը, Անջելան հանդիսացել է վեպի նախատիպը՝ մասնակցելով ողջ քառահատորի սյուժետի ընթացքում:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2003- Էրագոն
- 2004- Էրագոն. Վերադարձ
- 2008- Էրագոն. Բրիսինգր
- 2011- Էրագոն. ժառանգություն
- Նոյեմբեր 2009 թ.- Գիդը վիշապների աշխարհում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20160401153740/http://jeugdliteratuur.org/auteurs/christopher-paolini
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Paolini Christopher (May 16, 2013)։ «Somewhere on Mars is a CD with my name on it. #smug #love_living_in_the_future»։ Twitter։ Վերցված է 2013-05-18
- ↑ According to the State of California. California Birth Index, 1905–1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California. At familytreelegends.com.
- ↑ Spring Kit (January 25, 2004)։ «Elf and efficiency (Interview)»։ Guardian Unlimited։ Վերցված է 2007-09-13
- ↑ Liz Rosenberg (November 16, 2003). 'Eragon': The Egg and Him. The New York Times. Accessed 2007-10-30.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Всадники Алагейзии: Էրագոն գրքի ֆան կայք, նաև Ֆորում
- The New York Times: Լավագույն գրքերը փոքրերի համար
- Պաոլինի կենսագրությունը անգլերենով
- Официальный веб-сайт, որը ներառում է կենսագրական մեկնաբամություններ Պաոլինից
- Eragon summary, Random House
- Philip Pullman, Tamora Pierce, and Christopher Paolini Talk Fantasy Fiction с Powell’s books
|
- Նոյեմբերի 17 ծնունդներ
- 1983 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի մանկագիրներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ