Jump to content

Էվարիստո Կորոնադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվարիստո Կորոնադո
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 13, 1960(1960-09-13)[1] (64 տարեկան)
ԾննդավայրPalmar, Osa Canton, Պունտարենաս, Կոստա Ռիկա
Քաղաքացիություն Կոստա Ռիկա
ԿրթությունԿոստա Ռիկայի համալսարան
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Կայքevaristocoronado.com

Էվարիստո Կորոնադո Սալասը (իսպ.՝ Evaristo Coronado Salas, սեպտեմբերի 13, 1960(1960-09-13)[1], Palmar, Osa Canton, Պունտարենաս, Կոստա Ռիկա), կոստառիկական 1980-ականների ֆուտբոլային հարձակվող է։ Կորոնադոն իր երկրում առավել ճանաչված մարզական կերպարներից է։ Մարզական կարիերան անց է կացրել «Սապրիսա» ակումբում, որի կազմում հեղինակել է 181 գոլ։ Նա հայտնի էր "El Caballero del Futbol» (Ֆուտբոլային Ջենթլմեն) մականունով, աչքի էր ընկնում այլ ֆուտբոլիստների և մրցավարների նկատմամբ խիստ հարգալից վերաբերմունքով։ Նա բնորոշվում է որպես երբեք կարմիր քարտ չստացած ֆուտբոլիստ։ "Evagol" մականունն ստացել է գլխով խփած գոլերի գերակշռության պատճառով։ «Սապրիսայի» հետ 1980-1990-ականների ընթացքում հինգ անգամ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը, 1993 և 1995 թթ.` ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի հաղթողի կոչումը։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո «Սապրիսայի» հետ նվաճել է ևս երկու տիտղոս՝ մարրզելով ակումը։

Կոստա Ռիկայի գլխավոր թիմի կազմում նորամուտը նշել է 1983 թ.: Մասնակցել է Լոս Անջելեսում կայացած 1984 թ. ամառային օլիմպիական խաղերին։ 1990 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կորոնադոն թիմի գլխավոր ռմբարկուն էր, սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Բորա Միլուտինովիչի կողմից չընդգրկվեց եզրափակիչ մրցաշարի կազմի մեջ՝ չնայած ժողովրդական մեծ արձագանքին։ Ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման, հեղինակել է 10 գոլ։ Մերջին միջազգային հանդիպումը ազգային թիմի կազմում անց է կացրել 1992 թ. նոյեմբերի 22-ին Մեքսիկայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]