Էվարիստ Նդայիշիմիե
Էվարիստ Նդայիշիմիե | |
Կուսակցություն՝ | National Council for the Defense of Democracy–Forces for the Defense of Democracy? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և նախագահ |
Ծննդյան օր | մոտ հունիսի 17, 1968[1][2] (56 տարեկան) |
Ծննդավայր | Commune of Giheta, Գիտեգա, Բուրունդի[3] |
Քաղաքացիություն | Բուրունդի |
Ամուսին | Angeline Ndayishimiye? |
Էվարիստ Նդայիշիմիե (կիռունդի` և ֆր.՝ Évariste Ndayishimiye, մոտ հունիսի 17, 1968[1][2], Commune of Giheta, Գիտեգա, Բուրունդի[3]), պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Բուրունդիի ներկայիս նախագահը 2020 թվականի հունիսի 18-ից, հութու համայնքի ներկայացուցիչ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1968 թվականին Գիհետա կոմունայում։ Սովորել է իրավաբանություն Բուժումբուրայի Բուրունդիի համալսարանում։ 1995 թվականի ամռանը թութսի զինվորականների կողմից համալսարանի կամպուսի գրոհից հետո Նդայիշիմիեն միացել է Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերին։ Աստիճանաբար անցել է ապստամբների մարտական կազմավորումների հրամանատարական դիրքեր. նրա անմիջական հրամանատարը Նկուրունզիզան էր։ Նդայիշիմիեւ մականունը եղել է «Նևա» «N.Eva»[5]։
Նա վերահսկում էր Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերի մարտիկների հավաքագրման ծրագիրը Բուրունդիայի կանոնավոր բանակում՝ համաձայն կառավարության հետ կնքված պայմանագրերի։ Բանակի բրիգադի գեներալի կոչումով զբաղեցրել է կադրերի բաժնի պետի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի կարևորագույն պաշտոնները։ 2006-2007 թվականներին եղել է ներքին գործերի և հասարակական անվտանգության նախարարը, որից հետո զբաղեցրել է նախագահի ռազմական կաբինետի ղեկավարի (խորհրդատուի) պաշտոնը։ 2009 թվականին Նդայիշիմիեն դարձավ Բուրունդիի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը։
2020 թվականի հունվարի 26-ին Ժողովրդավարության պաշտպանության ազգային խորհուրդ-Ժողովրդավարության պաշտպանության ուժերի համագումարում Ռուենը առաջադրվել է որպես Բուրունդիի նախագահի թեկնածու։ Նա հաղթել է 2020 թվականի մայիսի 20-ին կայացած համընդհանուր ընտրություններում՝ ստանալով ձայների 68,72%-ը (87,7%-ի մասնակցությամբ)[6]։ Նա պաշտոնը ստանձնեց սպասվածից մի փոքր շուտ՝ 2020 թվականի հունիսի 18-ին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://twitter.com/iburundi/status/1008332133285457920
- ↑ 2,0 2,1 https://www.blackpast.org/global-african-history/people-global-african-history/evariste-neva-ndayishimiye-1968/
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.jeuneafrique.com/355699/politique/burundi-cinq-choses-a-savoir-evariste-ndayishimiye-nouveau-patron-cndd-fdd/
- ↑ «Outgoing Burundi President Nkurunziza, Famed for Soccer and Violence, Dies» (անգլերեն). The New York Times. 2020 թ․ հունիսի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Кусов В.Г. «Эварист Ндайишимийе: президент Бурунди, биография и правление». Правители Африки: XXI век (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Ндайишимийе, Эварист». ТАСС. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Burundi's Evariste Ndayishimiye is sworn in as president» (անգլերեն). «Би-би-си». 2020 թ․ հունիսի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էվարիստ Նդայշիմիեի կենսագրությունը «Աֆրիկայի կառավարիչներ, 21-րդ դար» կայքէջում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվարիստ Նդայիշիմիե» հոդվածին։ |